Կորոնավիրուսն ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում ոչ միայն առողջապահական համակարգի ճգնաժամի պատճառ է դարձել, այլև սրել է հանրային տարբեր խմբերի միջև հարաբերությունները:
Սուր քննարկումները, կոշտ հայտարարությունները զերծ չեն ատելության քարոզից, որի թիրախում հայտնվում են պետական իշխանության ներկայացուցիչները, առողջապահական համակարգի պատասխանատուները, ինչպես նաև հասարակ մարդիկ, որ խոսում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կարևորության մասին: Հայաստանում ծավալվող ատելության քարոզի, դրա ձևավորման պատճառների ու տարածման ուղիներին է նվիրված «Հոդված 3» ակումբի՝ «Ատելության խոսքը կորոնավիրուսի ժամանակաշրջանում» թեմայով կազմակերպած տեսաքննարկումը:
-
Ադրբեջանում կարծում են, որ Մինսկի Ապրիլ 19, 2021
Ադրբեջանում ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին կոչ են արել «զբաղվել խաղաղության պայմանագրի աշխատանքներով»՝ «ապակառուցողական քայլերի» փոխարեն Թուրք նախարարն ասել է, թե Բաքուն սկսել է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապող ավտոճանապարհի շինարարությունը Ադրբեջանցիները Տողի Սբ․ Հովհաննես եկեղեցին «աղվանական են» անվանել
-
«Իմ քայլ»-ում մշտապես հայտնել եմ Ապրիլ 19, 2021
ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը, որի հարցին վերջերս ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հրաժարվեց պատասպանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշում է, որ երբ իշխանական թիմում էր, մշտապես իր սկզբունքային դիրքորոշումն է հայտնել կարևոր խնդիրների վերաբերյալ: Նա դեռ չի որոշել կառաջադրվի արդյոք արտահերթ ընտրություններում որևէ կուսակցության ցուցակով, թե ոչ, սակայն կասկածում է, որ արտահերթ ընտրություններով քաղաքական ճգնաժամը հնարավոր կլինի կարգավորել:
-
ՀՅԴ-ն կմասնակցի ընտրություններին Ապրիլ 19, 2021
ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել, այդ լիազորությունը վերապահվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին։ ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 24-րդ Գերագույն ժողովի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 24-րդ Գերագույն ժողովը, քննելով Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված քաղաքական և անվտանգային իրավիճակը, գնահատելով հանրային կյանքում տիրող տրամադրություններն ու բարոյահոգեբանական մթնոլորտը, հետպատերազմական իրավիճակով պայմանավորված արտաքին և ներքին մարտահրավերներն ու սպառնալիքները, արձանագրում է. – մեր ժողովրդի և պետականության ապագայի համար կենսական անհրաժեշտություն է շարունակում մնալ նախապես հայտարարված բոլոր միջոցներով հայրենադավ իշխանության հեռացումն ու մեր երկրի կառավարման համակարգում նիկոլիզմի իսպառ բացառումը, – […]
-
«Պատարայում լավ է, բայց Տումիի Ապրիլ 19, 2021
Արզումանյանների ընտանիքը Պատարա գյուղ է տեղափոխվել Հադրութի շրջանի Տումի գյուղից։ Ինչպես շատերը, նրանք էլ կորցրել են գրեթե ամեն ինչ՝ տունը, այգին, աշխատանքը։ Թեև Պատարայում նրանք ունեն ապրելու լավ պայմաններ, բայց հայրենի տան կարոտն ու վերադարձի հույսը հանգիստ չեն տալիս։
-
Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը փոխվեց Ապրիլ 19, 2021
Հայաստանում պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կբարձրանա․ ապրիլի 19-ին համապատասխան որոշման նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովում։ Նախագծի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է։ Եթե գործող օրենքով պայմանագրային զինծառայության կարող են անցնել առավելագույնը մինչև 45 տարեկան անձինք, ապա նախագծով առաջարկվող շեմը 63 տարեկանն է։ Կառավարության հետ քննարկումների արդյունքում որոշվել է շեմը բարձրացնել՝ ըստ զինվորական կոչման. այսպես ՝ կրտսեր ենթասպայական կազմի համար առավելագույն կդառնա 53 տարեկանը, կրտսեր սպայական կազմի համար՝ 55-ը, ավագ սպայակազմի մայորների ու փոխգնդապետերի համար՝ 58-ը, իսկ գնդապետերի համար՝ 63-ը։
-
Ararat Նաիրի կոնյակը ոսկե մեդալ Ապրիլ 19, 2021
Լոնդոնի ալկոհոլային խմիչքների (London Spirits Competition) IV մրցույթում Ararat Նաիրի կոնյակը ոսկե մեդալ է նվաճել։ Մրցույթում ալկոհոլային խմիչքները գնահատվում են՝ հաշվի առնելով երեք չափանիշ՝ որակ, գին և արտաքին ձևավորում։ Ըստ մրցույթի կանոնների՝ հանձնաժողովը յուրաքանչյուր նմուշը գնահատում է 0-100 միավոր սանդղակով, և միայն 90-ից ավել միավորի դեպքում խմիչքը կարող է հավակնել բարձրագույն մրցանակի։ Լոնդոնի ալկոհոլային խմիչքների այս տարվա մրցույթին ներկայացված էին նմուշներ ալկոհոլային խմիչքների հարուստ ավանդույթներ ունեցող մի շարք երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իսպանիայից, Իռլանդիայից, Միացյալ Թագավորությունից և այլն: 1967 թվականին ստեղծված Ararat Նաիրի կոնյակը արժանացել է 30-ից ավելի ոսկե մեդալների աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներում։
-
Ընտրակեղծիքներ բացառող Փաշինյանը տվել է Ապրիլ 19, 2021
«Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ ժամանակահատվածում քարոզչությունը ստորև անվանվում է նախընտրական քարոզչություն»․ սա հատված է ՀՀ Ընտրական օրենսգրքից։ «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, Հայաստանում արտոնյալներ չեն լինելու և վերջ։ Ընտրությունների արդյունքները այլևս չեն կեղծվելու։ Ընտրակաշառք չի բաժանվելու և վերջ»․ սա հատված է Նիկոլ Փաշինյանի 2018-ի մայիսի 8-ին Ազգային ժողովում ելույթից, երբ «Ելք» դաշինքի կողմից առաջադրվել էր վարչապետի թեկնածու։ Ընտրակեղծիքներ և արտոնյալներ բացառող Փաշինյանը արտոնյալի կարգավիճակով սկսել է իր նախընտրական քարոզչությունը։ Հանգստյան օրերին վարչապետ Փաշինյանն […]