Ատելության խոսքը կորոնավիրուսի ժամանակաշրջանում

Կորոնավիրուսն ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում ոչ միայն առողջապահական համակարգի ճգնաժամի պատճառ է դարձել, այլև սրել է հանրային տարբեր խմբերի միջև հարաբերությունները:
Սուր քննարկումները, կոշտ հայտարարությունները զերծ չեն ատելության քարոզից, որի թիրախում հայտնվում են պետական իշխանության ներկայացուցիչները, առողջապահական համակարգի պատասխանատուները, ինչպես նաև հասարակ մարդիկ, որ խոսում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կարևորության մասին: Հայաստանում ծավալվող ատելության քարոզի, դրա ձևավորման պատճառների ու տարածման ուղիներին է նվիրված «Հոդված 3» ակումբի՝ «Ատելության խոսքը կորոնավիրուսի ժամանակաշրջանում» թեմայով կազմակերպած տեսաքննարկումը: