LIVE. Սահմանային լարվածություն, ապատեղեկատվություն և ատելության քարոզ

Հայ-ադրբեջանական սահմանին կամ արցախյան հակամարտության գոտում լարվածության կտրուկ աճը սովորաբար զուգորդվում է ապատեղեկատվությամբ ու ատելության խոսքի արշավով: Պատերազմի ժամանակ առաջինը տուժում է ճշմարտությունը, իսկ երկրի ներսում հաճախ փակվում են այլընտրանքային տեղեկատվության աղբյուրները: Իսկ նրանք, ովքեր պաշտոնական տեղեկատվությանը չհամապատասխանող թեկուզ ճշտված լուրեր են հայտնում, պիտակավորվում են որպես դավաճաններ, հայտնվում են ատելության քարոզի թիրախում: Քիչ չեն դեպքերը, որ հակառակորդի հաքերներն են համացանցային հարձակումներ գործում, կոտրում սոցիալական ցանցերում հայ օգտատերերի հաշիվները՝ իրականացնելով ատելության քարոզ: Ռազմական լարված իրավիճակներում ատելության քարոզի տարածման առանձնահատկությունների ու դրա դեմ պայքարի հնարավորությունների մասին է «Հոդված 3» ակումբի կազմակերպած տեսաքննարկումը: