Իջևանում` ճգնաժամային տեղեկատվակամ կենտրոնում տեղի է ունենում Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը:
Թեմա` իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:
-
Ադրբեջանցիները Ստեփանակերտում գրասենյակ կունենան «միայն Ապրիլ 10, 2021
ՍիվիլՆեթն ամփոփում է շաբաթն Արցախում․ Արցախի նախագահի խոսնակը հակադարձել է Բաքվում գործող «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք»-ի ղեկավարին և ասել, որ նրանք Ստեփանակերտում գրասենյակի տեղ կարող են փնտրել միայն քարտեզի վրա։ Ավետարանոց համայքնի ղեկավար Սևակ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել քաղաքացիների աջակցման շահառուների ցուցակները կեղծելու համար։ Արցախում 100 տոկոսով կփոխհատուցվեն գարնանացան մշակաբույսերի սերմացուների արժեքները։ Ստեփանակերտի շուկան՝ պատերազմից հետո․ ՍիվիլՆեթի ռեպորտաժը։
-
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը հակադարձել է Ապրիլ 09, 2021
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հակադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությանը։ Հոգլանդը, խոսելով Մինսկի խմբի ռուս նախկին համանախագահ Իգոր Պոպովի ավելի վաղ հարցազրույցում հնչեցրած հայտարարության մասին, որ «եթե նույնիսկ հայկական և ադրբեջանական կողմերը համաձայնեին Լավրովի պլանին, միևնույն է, ռուսական կողմը չէր գնա դրա իրականացմանը»: Tert.am կայքը հարց է ուղղել Զախարովային, թե որքանով է այդ հայտարարությունը համապատասխանում իրականությանը։ «Բացարձակապես չի համապատասխանում. Ռուսաստանը միշտ պատրաստ է եղել կարգավորման այն տարբերակին, որին կհամաձայնեին հակամարտության կողմերը։ Այս մասին բազմիցս ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Այս դիրքորոշումը որոշիչ է ռուսական համանախագահության աշխատանքում»,- ասել է Զախարովան։ […]
-
Դատարկ օդանավ և տեղեկատվական շփոթ․ Ապրիլ 09, 2021
Ապրիլի 8-ին հայ հանրությունը և հատկապես Ադրբեջանում պահվող ռազմագերիների հարազատները ապրեցին հերթական տեղեկատվական շոկը։ Պաշտոնական աղբյուրները հաստատեցին, որ հայ ռազմագերիների հերթական օդանավն է ժամանում Երևան։ Որոշ լրատվամիջոցներ շտապեցին այն լուսաբանել։ Հենց լուսաբանման ընթացքում էլ պարզվեց, որ որևէ գերի չկա օդանավում։
-
ՁայնաZOOM. «Էրեբունի» օդանավակայանում տեղի ունեցածն Ապրիլ 09, 2021
ՍիվիլՆեթն ամփոփում է ապրիլի 9-ի հիմնական իրադարձությունները․ Ըստ Բայրամովի՝ «գերիների հարցը լուծված է, Ադրբեջանում գտնվողները ռազմագերիներ չեն» Գերիների մասով պայմանավորվածությունը խախտվել է, հակառակորդը խաղի կանոններ է ուզում փոխել․ Անդրանիկ Քոչարյան Գերիների վերադարձի հարցով Հայաստանի ՄԻՊ-ը դիմել է Եվրոպայի խորհուրդ «Սպուտնիկ V»-ի 1 մլն դեղաչափի հայտ է ուղարկվել ռուս գործընկերներին․ Արսեն Թորոսյան
-
Տնտեսական աճ, դրամի փոխարժեք, ֆինանսական Ապրիլ 09, 2021
Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրուցում է տնտեսական աճի կանխատեսումների, դրամի արժեզրկման և ֆինանսական համակարգի կայունության մասին: Նա խորհուրդ է տալիս ընդդիմադիր գործընկերներին տնտեսության ու ֆինանսական համակարգի մասին խոսելիս հաշվի առնել երկրի ու հանրային շահը և առանց լուրջ հիմքերի՝ բացասական կանխատեսումներով հանդես չգալ: Նրա խոսքով՝ եթե ֆինանսական համակարգը փլուզվի, տակից ոչ ոք չի կարող դուրս գալ։
-
«Որևէ մեկի մտքով չի կարող Ապրիլ 09, 2021
«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը գերիների վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն չի արել, և որևէ լրատվամիջոց առանձին կարգով այդ մասին կանխավ չի տեղեկացվել»․ ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Ավինյանի գրասենյակից։ «Freenews.am կայքին փոխվարչապետի մամուլի քարտուղարի կողմից որևէ հաստատում չի տրվել։ Գերիների վերադարձն այն աստիճան կարևոր և զգայուն թեմա է, որ որևէ մեկի մտքով անգամ չի կարող անցնել՝ օգտագործել այն վարկանիշի համար։ Իշխանությունն ամենաշահագրգռվածն է խնդրի հրատապ և արդյունավետ կարգավորման համար, և այդ ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով։ Պաշտոնական որևէ հաստատված տեղեկություն ունենալու պարագայում փոխվարչապետի գրասենյակն այդ կապակցությամբ մշտապես հանդես է գալիս հայտարարոթյամբ։ Չնայած ԶԼՄ-ների՝ չդադարող զանգերին և տեղեկատվություն ներկայացնելու պահանջներին՝ […]
-
Գերիների վերադարձի հարցով Հայաստանի օմբուդսմենը Ապրիլ 09, 2021
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցով այսօր՝ ապրիլի 9-ին, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե: Այս մասին հայտնում են Հայաստանի օմբուդսմենի գրասենյակից։ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․ «Ներկայացված հատուկ հաղորդումը կապված է այն փաստի հետ, որ 2021թ. մարտի 9-ին ՄԻԵԴ-ը հրապարակային ծանուցում է ուղարկել նախարարների կոմիտե՝ նշելով, որ Ադրբեջանի կառավարությունը չի պահպանում գերիների հարցով դատարանի սահմանած ժամկետները, դատարանին տրամադրում է ընդհանրական ու սահմանափակ տեղեկություններ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդման մեջ ցույց է տրված, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»: Հայկական կողմի բոլոր զինծառայողները […]