Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի է ունենում ճեպազրույց:
Թեմա` սահմանային վիճակը վերջին ժամերին և վիճակը տուժած համայնքներում:
-
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել Ֆրանսիայի դեմ
«Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը հունիսի սկզբին դատական գործընթաց է սկսել Ֆրանսիայի դեմ՝ միջազգային ներդրումային վեճերի կարգավորման կենտրոնում (ICSID), որը Համաշխարհային բանկի խմբի մաս է և տեղակայված է Վաշինգտոնում, գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը։ Թեև գործի մանրամասները չեն հրապարակվել, սակայն, ըստ տարբեր աղբյուրների, վեճը վերաբերում է Կապ Մարտենիում գտնվող նրա 120 միլիոն եվրո արժողությամբ առանձնատանը։ ICSID-ի տվյալների բազայում նշվում է, որ գործը վերաբերում է անշարժ գույքին։ Կարապետյանը, ըստ իրավաբանների, հղում է կատարում Ֆրանսիայի և Հայաստանի միջև 1995-ին ստորագրված ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության համաձայնագրին, որը պահանջում է չզրկել ներդրողներին գույքից և չազգայնացնել այն՝ բացառությամբ օրենքով սահմանված հանրային շահի պարագայում։ Եթե […]
-
«Տաշիր Պիցցա»-ի քանի՞ մասնաճյուղի գործունեություն է կասեցվել
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) վերջին օրերին ստուգումներ է իրականացնում «Տաշիր Պիցցա» պիցցերիաների ցանցում, ինչի հետևանքով մի քանի կետերի գործունեությունը դադարեցվել է։ Սրան զուգահեռ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանը հունիսի 18-ին երևանյան իր տանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց։ Դա հաջորդել էր Կարապետյանի կարճ հարցազրույցին, որում նա իր աջակցությունն էր հայտնել Հայ առաքելական եկեղեցուն։ Եվ քանի որ Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցող իրադարձություններին զուգահեռ ՍԱՏՄ-ն հայտարարում էր «Տաշիր Պիցցա»-ի որոշ կետերի գործունեությունը դադարեցնելու մասին, ամենատարբեր պնդումներն արվեցին այս գործողությունների մասին։ Որոշ լրատվամիջոցներ պնդեցին, թե մինչև հունիսի 18-ի ավարտը կկասեցվի ամբողջ ցանցի գործունեությունը։ «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի […]
-
Արտակ Զեյնալյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր
Ազգային ժողովը հունիսի 19-ին հաստատեց Արտակ Զեյնալյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Քվեարկած պատգամավորներից 67-ը կողմ քվեարկեցին: Ոչ մի պատգամավոր դեմ չքվեարկեց: Ընտրվելուց հետո Արտակ Զեյնալյանն ամբիոնի մոտ երդվեց ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ, անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ դատավորի կոչմանը: ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, քանի որ 9 տարի ժամկետով ընտրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՄԻԵԴ-ի դատավոր: ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրվել էր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: Նա «Հանրապետություն» կուսակցության և Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ էր: Զեյնալյանը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվելուց առաջ, կարգի համաձայն, կուսակցությունից դուրս գալու դիմում էր ներկայացրել, նաև վայր էր դրել ավագանու […]
-
ՀԷՑ-ի ազգայնացումը լի է անորոշություններով. Վաչե Գաբրիելյան
Արշալույս Մղդեսյան Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության (ՀԷՑ) ազգայնացման շուրջ գործընթացը կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ երկրի ներդրումային միջավայրի, օրենսդրական հստակության և արտաքին տնտեսական հարաբերությունների վրա։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Երեքշաբթի ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը մի հարցազրույցում իր աջակցությունը հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն Հայոց կաթողիկոսին, որին Փաշինյանը փորձում է գահընկեց անել։ Իրավապահները նախ խուզարկեցին Կարապետյանի երևանյան առանձնատունը, նրա բերման ենթարկեցին, ապա դատարանը նրան կալանավորեց երկու ամսով։ Փաշինյանը հայտարարեց Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերությունը ազգայնացնելու իր մտադրության մասին։ Վաչե Գաբրիելյանն ընդգծեց՝ քանի որ […]
-
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Սամվել Կարապետյանին
ՄԻՊ ներկայացուցիչները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում այսօր՝ հունիսի 19-ին, տեսակցել են Սամվել Կարապետյանին և խորհրդապահական առանձնազրույց ունեցել նրա հետ: Այս մասին հայտնում են պաշտպանի գրասենյակից։ Տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Կարապետյանին ներկայացված մեղադրանքին առնչվող հարցերի, այդ թվում՝ փաստաբանների կողմից բարձրացված, ինչպես նաև ՄԻՊ աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգերի (ավելի քան 40 ձերբակալված անձանց օրենքով սահմանված ժամկետից ավել անազատության մեջ պահելու և մի շարք տրանսպորտային միջոցներ Ոստիկանության հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ) Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ հունիսի 18-ին սկսել է քննակման ընթացակարգ: «Նույն օրը պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմիններից: Վերոնշյալ հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: […]
-
Պատերազմը դեռևս չի ազդել Հայաստան-Իրան տնտեսական կապերի վրա. Գասպար Ամիրխանյան
Կյանքը պատերազմական իրավիճակին համապատասխան է ընթանում Իրանում, սակայն խուճապային տրամադրություններ չկան, նշում է Իրան-Հայաստան առևտրի պալատի գործադիր տնօրեն, հասարակական գործիչ Գասպար Ամիրխանյանը ՍիվիլՆեթի հետ ցրույցում։ Նա անդրադառնում է այն հարցին, թե ինչ հոսքի մասին է խոսքը Իրանից և ստեղծված իրավիճակն ինչպես կանդրադառնա Հայաստան-Իրան տնտեսական կապերի վրա:
-
Հայաստանի լրջագույն մարտահրավերը՝ Փաշինյանի անձնական անվտանգության և պաշտոնի միահյուսումը
Կարեն Հարությունյան Այսօր կեսգիշերն անց դատարանը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին երկու ամսով կալանավորեց։ Կարապետյանի տան խուզարկությունը, նրա ձերբակալումը և հետո կալանքը տեղի ունեցավ բառացիորեն 48 ժամից պակաս ժամանակահատվածում՝ փաստացի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով։ Դեպքերի հաջորդականությունը Երեքշաբթի առավոտյան Սամվել Կարապետյանը մի հարցազրույցում իր աջակցությունը հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն ու կաթողիկոսին, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել և ցանկանում է գահընկեց անել։ Կարապետյանն ասաց, որ «եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։ Կաթողիկոսի նկատմամբ Փաշինյանի ցասումը բռնկվեց, երբ մայիսի վերջին վեհափառը Շվեյցարիայում մասնակցեց արցախցիների իրավունքների հարցով համաժողովի։ Կարապետյանի հայտարարությանն անմիջապես արձագանքեց Փաշինյանը՝ պետության […]
-
«Սաս»-ի և «Երևան Սիթի»-ի անունից վիրուսային գրառումներ են տարածվում
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սոցցանցերում տարածվում են գրառումներ «Սաս» և «Երևան Սիթի» սուպերմարկետների անունից՝ հայտարարությամբ, թե ընկերությունները ծննդյան առթիվ նվերներ և կանխիկ գումար են տալիս։ «SAS սուպերմարկետի ծննդյան օրը նշելու համար բոլոր նրանք, ովքեր մեր էջում կգրանցեն «Շնորհավոր ծնունդդ» մինչև 2025-ի հունիսի 18-ը, կստանան բացառիկ նվեր-տոպրակ, կանխիկ գումար և վաուչերներ»,- նշված է գրառումներից մեկում։ «Երևան Սիթիի» անունից տարածվող գրառման մեջ էլ խոստանում են նվերներ այն օգտատերերին, որոնք ճիշտ կգուշակեն պատկերի թիվը։ Այս գրառումները հարյուրավոր տարածումներ (share) ունեն։ Մինչդեռ, սա հերթական խաբեությունն է, որտեղ օգտագործվում են հայտնի սուպերմակետների անունները վստահություն ներշնչելու նպատակով։ Ինչպե՞ս են տարածվում գրառումները, ո՞րն է դրանց նպատակը Գրառումները տարածվում […]