LIVE. Գենդերային հավասարությունը կրթության միջոցով

«Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ-ն 2010 թ-ից ի վեր հուլիսի 27-ը նշում է որպես Գենդերային հավասարության օր։ Ամեն տարի այդ օրը կազմակերպվել են հանրային միջոցառումներ, որոնք ուղղված են եղել հանրային իրազեկման բարձրացմանը կանանց իրավունքների և հիմնախնդիրների վերաբերյալ։ Այս տարի ևս բացառություն չէ, և այսօր ՀԱԲ-ը նախաձեռնել է «Գենդերային հավասարությունը կրթության միջոցով» խորագրով տեսաքննարկումը։