Հուլիսի 30-ին ՀՀ կառավարությունը գումարել է հերթական նիստ։
LIVE. Կառավարության նիստը, հուլիսի 30
Article Published:
30 Հուլիս, 2020 09:07
Comments Off on LIVE. Կառավարության նիստը, հուլիսի 30
Post navigation
Posted in:
Հուլիսի 30-ին ՀՀ կառավարությունը գումարել է հերթական նիստ։
2019-ից ապրիլի 16-ը պաշտոնապես նշվում է որպես Հայ կինոյի օր։ «Հայ կինո» ասելիս շատերը նկատի ունեն հայկական կինեմատոգրաֆի անցյալը, պատմությունը, եղած կինոժառանգությունը, սակայն այսօրվա հայկական կինոն, կարծես, անտեսանելի է։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախագահ Շուշանիկ Միրզախանյանը ՍիվիլՆեթի Սաթենիկ Հակոբյանի հետ զրույցում խոսում է հայկական կինոյի անցյալի ու ներկայի, Հայաստանում կինոարտադրության խնդիրների մասին, ներկայացնում ոլորտի ընթացիկ և ապագա անելիքները։
Երևանի 13 միջնակարգ դպրոցների տնօրեններ ապրիլի 15-ին մասնակցեցին կախվածությունների կանխարգելմանն ուղղված ակցիային։ Իրազեկող միջոցառումը կազմակերպել էր «Միասին կարող ենք» հասարակական կազմակերպությունը Երևանի քաղաքապետարանի և Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի հետ։ ՀԿ-ից նշում են, որ սոցիալական ցանցերում թմրամիջոցներ վաճառող առցանց խանութների քանակը և դրանցից դեռահասների օգտվելու մասին տեղեկությունները անհանգստացնող են։
Տարածաշրջանային ապաշրջափակման շրջանակում հայկական կողմն առաջ է քաշել Իջևանի երկաթգծի հարցը Օնիկ Գասպարյանը կոչ է անում 44-օրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել Շվեյցարիան Հայաստանին կտրամադրի մոտ 5 մլն դոլար՝ բնության պահպանման համար Երևանը չի բացառում, որ համաձայնություն չի տա ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցությանը
Հայաստանի հարավում ջրային սեզոնը սկսվում է ապրիլի 1-ից, սակայն առ այսօր ջուրը չի հասել Սյունիքի Ագարակ քաղաքի այգիներ․ նման ահազանգով ՍիվիլՆեթին են դիմել ագարակցիները։ Այս օրերին ջերմաստիճանը Հայաստանի հարավում 25 աստիճանից բարձր է։ «Ջրագիծն է վթարվել է, մենք դիմեցինք ու ապարդյուն, որոշեցինք գնալ ու մեր աչքով տեսնել, արձանագրեցինք, որ վթարը 15սմ ճողվածք է»,- հայտնեց բնակիչներից Գևորգ Աթանեսյանը։ Քաղաքի բնակիչները պատրաստակամություն են հայտնել սեփական ուժերով վերանորոգել ջրագիծը, սակայն ապարդյուն։ Նրանց խոսքով՝ խնդրի պատճառով տուժում է ավելի քան 800 անձ. «Մեզ պատասխանում են, որ հարկավոր են նախագծային հաշվարկներ և այլ բաներ, այդտեղ մեկ ժամվա գործ է ընդամենը, ինչո՞ւ են բարդացնում։ Մարդիկ տարաներով […]
Նիկոլ Փաշինյանը ապրիլի 16-ին Ոստիկանության օրվա առթիվ մասնակցել է հրավիրված կոլեգիայի նիստին և խոսել սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ոստիկանության աշխատանքի մասին: Փաշինյանի խոսքով՝ առաջիկայում ոստիկանության համար շատ կարևոր անելիք կա, քանի որ սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Հույս ունեմ և համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները, Ոստիկանությունը կկարողանան ապահովել իրավակարգը, օրինականությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքը», – ասել է նա, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: Փաշինյանը նշել է, որ սկսած 2018թ.՝ իրավապահ մարմինների, այդ թվում՝ Ոստիկանության հետ իր բոլոր շփումներում և՛ դռնբաց, և՛ դռնփակ, խնդիրը, որ առաջադրվել է՝ եղել է հետևյալը. «Ապահովել ընտրությունների օրինական ընթացքը, ապահովել Հայաստանի Հանրապետության […]
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանին տված հարցազրույցում նշում է, որ «Հայրենիքի փրկության շարժման» ժամանակն անցել է, և այն «ալևս անցած էտապ է» իշխանության դեմ պայքարի տեսանկյունից: Նրա խոսքով՝ պատերազմից հետո Հայաստանը կիսաճանաչված պետություն է՝ չունի ոչ ներքին, ոչ արտաքին ինքնուրույն օրակարգ: Ելքը, Հովհաննիսյանի կարծիքով, որակապես նոր քաղաքական հոսանքի ձևավորումն է:
Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը հաղորդեց, թէ Միացեալ Նահանգներու 50 նահանգներէն առաւել քան մէկ միլիոն համակիրներ պատգամներ յղեցին նախագահ Ճօ Պայտընին, անկէ պահանջելով պաշտօնապէս ճանչնալ Հայոց Ցեղասպանութիւնը։ Այս առիթով, Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ատենապետ Րաֆֆի Համբարեան հրապակեց տեսանիւթ մը՝ շնորհակալութիւն յայտնելով բոլոր անոնց, որոնք Հայ Դատի կոչին անսալով, Սպիտակ տան վրայ ճնշում բանեցուցին, պատմական ճշմարտութիւնը հաստատելու նպատակով։ Յիշեցնենք, որ անցեալ ամիս, աւելի քան 37 ծերակուտականներ միացած էին Ծերակոյտի Արտաքին յարաբերութեան յանձնախումբի ատենապետ Ռապըրթ Մենենտեզին՝ միասնաբար պահանջելով Պայտընէն, որ վերջ մը դնէ Հայոց Ցեղասպանութիւնը ուրանալու Անգարայի ջանքերուն հետեւելու Ամերիկայի նախագահներու կեցուածքին, յստակօրէն ճանչնալով Հայոց Ցեղասպանութեան պատմական իրականութիւնը: Ներկայացուցիչներու տան մէջ նման արշաւի […]
ՍիվիլՆեթի լրագրող Արշալույս Մղդեսյանը հաղթող է ճանաչվել Հայաստանի բանկերի միության հայտարարած լրագրողական մրցույթում՝ «Լավագույն տեսանյութ» անվանակարգում։ Հայաստանի բանկերի միության ամփոփել է նախորդ տարի հայտարարված «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով լրագրողական մրցույթը։ 2020թ. «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով լրագրողական մրցույթում «Լավագույն տեսանյութ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստատեսության լրագրող Արշալույս Մղդեսյանը: «Լավագույն ռադիոռեպորտաժ» անվանակարգի 2020թ. հաղթողը Հանրային ռադիոյի «Բիզնես բանաձև» հաղորդման հեղինակ Աստղիկ Փիլիպոսյանն է: «Լավագույն առցանց հոդված» անվանակարգում մրցանակը հանձնվեց Հետք լրատվական կայքի լրագրող Սեդա Հերգնյանին: Մրցութային անվանակարգերում հաղթող ճանաչված բոլոր լրագրողներին հանձնվեցին հավաստագրեր և դրամական մրցանակներ: Հայաստանի բանկերի միության նախագահ, Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը նշել էր, […]