Իրավիճակն Ամուլսարում
LIVE. Իրավիճակն Ամուլսարում
Post navigation
Posted in:
Իրավիճակն Ամուլսարում
Խորհրդարանական մեծամասնություն «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց իր կողմից առաջադրված՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամի թեկնածուի ընտրությունը։ «Իմ քայլը» ՀԾԿՀ թափուր անդամի համար առաջադրել էր Լևոն Բունիաթյանի թեկնածությունը։ Բունիաթյանի հետ հարցուպատասխանից ակնհայտ դարձավ, որ իշխող խմբակցությունը հակված չէ կողմ քվեարկելու վերջինիս թեկնածությանը։ Փակ, գաղտնի քվեարկությամբ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր 52 պատգամավոր։ Բունիաթյանի թեկնածությանը կողմ էր արտահայտվել 13-ը, դեմ՝ 36-ը։ 3 քվեաթերթիկ եղել է անվավեր։
Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխան է ճանաչել Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի որոշումը, որով ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցվում են։ Այս մասին «ֆեյսբուքի» իր էջում գրել է Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը։ Վճիռը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության առաջարկով դեկտեմբերի 29-ին դադարեցվել էին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները: «Իմ քայլի» նախագծի հիմնավորման մեջ ասված էր, որ Նաիրա Զոհրաբյանը լինելով Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես ժեխին հայրենիք չեմ տալու։ Ժեխն […]
Ապրիլի 13-ին առաջին ատյանի դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ վերսկսվեց կաշառքի գործը, որով անցնում է պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը, Քոչարյանը, սակայն, դատարան չէր եկել։ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը բժշկական ցուցումով կորոնավիրուսի թեստ է հանձնել՝ ելնելով իր մոտ առկա ախտանշաններից։ Ըստ Ալումյանի՝ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպք է եղել Քոչարյանի մերձավոր շրջապատում։ Քոչարյանի մյուս պաշտպան Արամ Վարդևանյանը ևս դիմում էր ներկայացրել դատարան՝ հայտնելով, որ կորոնավիրուսի թեստ հանձնելու պատճառով մեկուսացել է։ Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի մոտ կորոնավիրուս հայտնաբերվել էր 2020-ի հոկտեմբերի 30-ին։ Այդ ժամանակ նա պետք է մեկներ Մոսկվա և հանձնել էր […]
2018-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան հիմնադրամի (CRRC) 2020-ի օգոստոսին իրականացրած հարցման համաձայն՝ հայաստանցիների միայն մեկ երրորդն էր (33 տոկոս) հնարավոր համարում կարգավորման նման տարբերակ։ Հարցումն իրականացվել է Սիվիլիթաս հիմնադրամի պատվերով։
Բաքվում ռազմական ավարների «պուրակի» բացման արարողությունը և դրանում Ադրբեջանի նախագահի ելույթն ի ցույց են դնում, որ վերոնշյալ գործողությունն ուղղված է հրապարակայնորեն նսեմացնելու պատերազմում զոհվածների հիշատակը, անհայտ կորածներին ու գերիներին, ոտնահարելու նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բաքվում բացվել է Արցախյան պատերազմին նվիրված «պուրակ», որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր և զոհված հայ զինվորականների սաղավարտներ: «Պուրակի» բացման արարողությունը և դրանում Ադրբեջանի նախագահի ելույթն ի ցույց են դնում, որ վերոնշյալ գործողությունն ուղղված է հրապարակայնորեն նսեմացնելու […]
Ռուսաստանն ու Իրանն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական-դիվանագիտական կարգավորման հասնելու կարևորությունը և քննարկել տարածաշրջանի երկրների դերն այդ գործընթացում: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք թույլ են տալիս պահպանել կայուն հրադադար։ Մենք ընդգծեցինք հակամարտության հետևանքների հաղթահարման կարևորությունը և, ընդհանուր առմամբ, արդարացի հիմքով դրա երկարաժամկետ քաղաքական-դիվանագիտական կարգավորման հասնելու կարևորությունը՝ ի շահ հայ ու ադրբեջանցի ժողովուրդների: Դիտարկեցինք նաև այն դերը, որը կարող են ունենալ տարածաշրջանի երկրներն այդ գործընթացում», – […]
Հայաստանի Վճռաբեկ դատարանը ապրիլի 12-ի որոշմամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը, բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020թ․ նոյեմբերի 12-ի որոշումը և օրինական ուժ տվել ամբաստանյալ Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին Ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը։ Այս մասին «ֆեյսբուքի» իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով 2018թ․ հունիսից Հայաստանի իրավասու մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը 2019թ․ դեկտեմբերի 21-ին արտահանձվել էր Հայաստան, և նրան վերջնական մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։ Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ 2020թ․ հեկտեմբերի 9-ին […]