ՍիվիլՆեթը կազմակերպում է քննարկում Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման միջոցով Գերագույն դատարանի ստեղծման գաղափարի շուրջ, որը տեղի կունենա օգոստոսի 31-ին՝ ժամը 11:00-ին, և կհեռարձակվի ուղիղ։
Ձեր հարցերը նախապես կարող եք թողնել այս գրառման տակ, ուղղել ՍիվիլՆեթի ֆեյսբուքյան փոստին կամ [email protected] հասցեին։
Բանախոսներն են՝
Վիգեն Քոչարյան, Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ
Արսեն Թավադյան, Իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ
Տիգրան Եգորյան, փաստաբան, «Իրավունքի Եվրոպա» հկ
Քննարկումը կվարի Արշալույս Մղդեսյանը