Սեպտեմբերի 8-ին Երևանի ավագանին գումարել է հերթական նիստը։
LIVE. Երևանի ավագանու նիստը, սեպտեմբերի 8
Article Published:
08 Սեպտեմբեր, 2020 03:09
Comments Off on LIVE. Երևանի ավագանու նիստը, սեպտեմբերի 8
Post navigation
Posted in:
Սեպտեմբերի 8-ին Երևանի ավագանին գումարել է հերթական նիստը։
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանին տված հարցազրույցում նշում է, որ «Հայրենիքի փրկության շարժման» ժամանակն անցել է, և այն «ալևս անցած էտապ է» իշխանության դեմ պայքարի տեսանկյունից: Նրա խոսքով՝ պատերազմից հետո Հայաստանը կիսաճանաչված պետություն է՝ չունի ոչ ներքին, ոչ արտաքին ինքնուրույն օրակարգ: Ելքը, Հովհաննիսյանի կարծիքով, որակապես նոր քաղաքական հոսանքի ձևավորումն է:
Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը հաղորդեց, թէ Միացեալ Նահանգներու 50 նահանգներէն առաւել քան մէկ միլիոն համակիրներ պատգամներ յղեցին նախագահ Ճօ Պայտընին, անկէ պահանջելով պաշտօնապէս ճանչնալ Հայոց Ցեղասպանութիւնը։ Այս առիթով, Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ատենապետ Րաֆֆի Համբարեան հրապակեց տեսանիւթ մը՝ շնորհակալութիւն յայտնելով բոլոր անոնց, որոնք Հայ Դատի կոչին անսալով, Սպիտակ տան վրայ ճնշում բանեցուցին, պատմական ճշմարտութիւնը հաստատելու նպատակով։ Յիշեցնենք, որ անցեալ ամիս, աւելի քան 37 ծերակուտականներ միացած էին Ծերակոյտի Արտաքին յարաբերութեան յանձնախումբի ատենապետ Ռապըրթ Մենենտեզին՝ միասնաբար պահանջելով Պայտընէն, որ վերջ մը դնէ Հայոց Ցեղասպանութիւնը ուրանալու Անգարայի ջանքերուն հետեւելու Ամերիկայի նախագահներու կեցուածքին, յստակօրէն ճանչնալով Հայոց Ցեղասպանութեան պատմական իրականութիւնը: Ներկայացուցիչներու տան մէջ նման արշաւի […]
ՍիվիլՆեթի լրագրող Արշալույս Մղդեսյանը հաղթող է ճանաչվել Հայաստանի բանկերի միության հայտարարած լրագրողական մրցույթում՝ «Լավագույն տեսանյութ» անվանակարգում։ Հայաստանի բանկերի միության ամփոփել է նախորդ տարի հայտարարված «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով լրագրողական մրցույթը։ 2020թ. «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով լրագրողական մրցույթում «Լավագույն տեսանյութ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստատեսության լրագրող Արշալույս Մղդեսյանը: «Լավագույն ռադիոռեպորտաժ» անվանակարգի 2020թ. հաղթողը Հանրային ռադիոյի «Բիզնես բանաձև» հաղորդման հեղինակ Աստղիկ Փիլիպոսյանն է: «Լավագույն առցանց հոդված» անվանակարգում մրցանակը հանձնվեց Հետք լրատվական կայքի լրագրող Սեդա Հերգնյանին: Մրցութային անվանակարգերում հաղթող ճանաչված բոլոր լրագրողներին հանձնվեցին հավաստագրեր և դրամական մրցանակներ: Հայաստանի բանկերի միության նախագահ, Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը նշել էր, […]
«Հայտնի դասականի ասածով՝ «չագուչն էլ էր ձեր ձեռքը, մեխն էլ», ի՞նչ եք եկել այստեղ, ամբողջ օրը բողոքում եք։ Երբ գալիս է հրաման տալու ժամանակը, հայտարարում եք, թե մենք մոդերատոր ենք, ժողովուրդ»,- այսօր Ազգային ժողովում, դիմելով իշխանական ուժին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Ստեղ գոռում-ճվում, ամբիոնը շարժում եք, բայց մի հատ դուրս եկեք, դրսում խոսեք»,- ասաց Մարուքյանը՝ հայտարարելով, թե ժողովուրդը պետք է իմանա, որ իրեն խաբել են։ «Իրանք լավ են ապրում, դուք ոնց ապրում եք, էնպես էլ ապրում եք»։ Մարուքյանը նախկին իշխանության ներկայացուցիչներին կոչ արեց չմասնակցել առաջիկա ընտրություններին, հակառակ դեպքում, ըստ նրա, գործող իշխանությունը կօգտագործի այդ հանգամանքը։
Երևանը չի բացառում, որ համաձայնություն չի տա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանի պատվիրակության հնարավոր մասնակցությանը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այսօր՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ մոտ ժամանակներում հայկական կողմը կներկայացնի իր դիրքորոշումը։ Հարցին, թե հնարավոր է վետո կիրառի, Գրիգորյանը պատասխանեց․ «Իհարկե հնարավոր է, բայց դա գործընթաց է, որի շրջանակներում մեր դիրքորոշումը կհայտնենք։ Նախ դա վետո չէ, դա համաձայնեցնելու կամ չհամաձայնեցնելու խնդիր է։ Համաձայնեցնելու խնդիրն ունի ֆորմալ գործընթաց, որը մոտ օրերս կավարտվի և ես դրա մասին ձեզ տեղյակ կպահեմ, որտեղ նշված կլինեն նաև համաձայնություն չտալու հիմքերը»։ «Գերիների վերադարձի նախապայման դրվելո՞ւ է» հարցին ի պատասխան փոխվարչապետն ասաց․ «Այս գործընթացը […]
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել՝ դիմելով Ազգային ժողովի նախագահին և խմբակցությունների ղեկավարներին։ «Դիմում եմ ձեզ՝ անհապաղ նախաձեռնելու 44-օրյա պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում»,- ասվում է գլխավոր շտաբի նախկին պետի հայտարարությունում։ Օնիկ Գասպարյանը դիմում-հայտարարություն փոխանցել է Armlur.am-ին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «ՀՀ Ազգային ժողովի նախագահ, պարոն Արարատ Միրզոյանին,ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, պարոն Անդրանիկ Քոչարյանին,ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, տիկին Լիլիթ Մակունցին,ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, պարոն Գագիկ Ծառուկյանին,ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, պարոն Էդմոն Մարուքյանին, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական կոալիցիայի […]
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի շրջանակում, որը զբաղվում է տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով, հայկական կողմը առաջ է քաշել Իջևանի երկաթգծի հարցը։ Այս մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Խորհրդային տարիներին գործում էր Իջան-Բաքու երկաթգիծը, որից մեծամասամբ օգտվում էին Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի, ինչպես նաև Աղստաֆայի շրջանների բնակիչները։ 1971-ին բացված Իջևան-Աղստաֆա երկաթգիծն էլ մեծապես ծառայում էր արդյունաբերական բեռների փոխադրման համար։ Մհեր Գրիգորյանի գրասենյակից նաև հայտնել են, որ երեք երկրների փոխվարչապետների գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը մինչ օրս քննարկել է 2020-ի նոյեմբերի 9-ի (10-ի) եռակողմ հայտարարության 9-րդ կետից, ինչպես նաև 2020-ի հունվարի 11-ի հայտարարության […]
Շվեյցարիայի կառավարությունը Հայաստանին կտրամադրի 4,5 մլն շվեյցարական ֆրանկ (մոտ 4,9 մլն դոլար)՝ աջակցելու Հայաստանին բնության պահպանմանն ու տնտեսական զարգացմանը։ Նախագիծն իրագործելու է Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF)՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) հետ համատեղ։ Ինչպես նշված է Շվեյցարիայի կառավարության պաշտոնական կայքում, Հայաստանի լեռնային էկոհամակարգը արտադրողական կարևոր աղբյուր է գյուղական համայնքների համար, սակայն դրա բնապահպանական վիճակը արագորեն վատթարանում է։ «Շվեյցարիայի օժանդակությամբ իրագործվող նախագիծը՝ «Ապրող բնապատկերներ՝ հանուն Հայաստանի շուկայի զարգացման», միտված է հեռավոր շրջաններում գյուղատնտեսների ու գյուղական բիզնեսների եկամուտների աճին՝ տեղական բնական պաշարների ավելի լավ տնտեսական ու կայուն օգտագործման շնորհիվ»,- ասված է հաղորդագրությունում։ Նշվում է, որ նախագիծը գործարկվել է ապրիլի 15-ից, նախապատրաստական […]