LIVE․ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը
LIVE․ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը
Article Published:
29 Սեպտեմբեր, 2020 21:32
Comments Off on LIVE․ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը
Post navigation
Posted in:
LIVE․ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը
Հոկտեմբերի 3-ին Հայաստան է այցելում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։ Ըստ հաղորդագրությունների՝ Ֆրանսիան Գորիսում բացելու է հյուպատոսություն։ Վերջին շաբաթներին Հայաստանին աջակցելու վերաբերյալ հայտարարություններ են արել Ֆրանսիայի ներկա և նախկին նախագահները, պաշտպանության նախարարը։ Ինչո՞վ է պայմանավորված Փարիզի դիվանագիտական-քաղաքական այս ակտիվացումը։ Թեմայի շուրջ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է Փարիզի Շիլլերի միջազգային համալսարանի դասախոս, վերլուծաբան Տիգրան Եկավյանի հետ։
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ: Հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ։ Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Վերջին ամիսներին փորձեցինք մոբիլիզացնել սփյուռքի լոբբիստական ուժը, մեղմ ասած՝ հիասթափության մեծ պատճառներ ունեմ, ասում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ Հայաստանը ստիպված է և պարտավոր է ապավինել իր ռեսուրսին, որը շոշափելի է և հաշվարկելի: Սա է իրականությունը, ասում է նա՝ ավելացնելով, որ մնացածը «կենացային իրականություն» է:
Տեղահանվող արցախցիները Ստեփանակերտից Երևան ճանապարհն օրերով են անցել: Մեկը 54 ժամում է հասել, մյուսը` 48: Մեքենաների շարասյունը մեկ-երկու րոպե առաջ էր գնում, հետո կանգնում ու ժամերով սպասում: Լինում էր՝ մի քանի վայրկյան էր առաջ գնում ու էլի ժամերով սպասում: Մարդկանց մեծ մասը սոված-ծարավ էին, մի մասն էլ փորձում էր դրսում կրակ անել ու ինչ-որ բան պատրաստել: Մարդիկ այսպես մի կերպ հասան Հայաստան` Արցախում թողնելով ամեն ինչ: Դիտեք ՍիվիլՆեթի Հասմիկ Խաչատրյանի ֆոտոշարքը։
Ոչ ոք իրաւունք ունի ուրիշներու կեանքը վտանգելու հաշւոյն քաղաքականութիւն խաղալ, ուրեմն ոչ ոքի կրնանք մեղադրել, երբ այսօր արցախցիք Ատրպյէճանի պետական գործիքներով բռնի տեղահանութեան ենթարկուեցան եւ մեր հայրենիքի այս հատուածն ալ մնաց առանց հայու, արժանանալով Նախիջեւանի ճակատագրին։ Կրնանք մեղադրել միայն մեր իշխանութիւնները, անոնց դիւանագիտական աշխատանքի ձախողութիւնները մատնանշելով։ Դեռ ժամանա՞կ կայ ինչ որ բան փոխելու։ ՄԱԿի անհեթեթ դիտորդական առաքելութիւնը ատրպէյճանական քարոզչութեան չնպաստե՞ց, մենք կրնա՞նք վերադարձի հարց բարձրացնել, վստահելով ՄԱԿի «խաղապահական» առաքելութեան մը, մեր ժողովուրդի մէջ հաւատք մնացա՞ծ է որեւէ միջազգային շօշափելի երաշխիքի հանդէպ։ Այս հարցերու մասին զրուցեցինք Հայաստանի Ամերիկեան համալսարանի միջազգային յարաբերութեանց եւ դիւանագիտութեան բաջնի վարիչ դոկտ. Ասպետ Գոչիկեանի հետ։ Զրոյցը Սիվիլնեթի […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ հոկտեմբերի 2-ին կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող հումանիտար օգնության ծրագրերն ու հետագա քայլերը: Քննարկումներն ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, մենք քննարկեցինք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու ընթացքը, կատարված աշխատանքը և հետագա անելիքները: Ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Հումանիտար կենտրոն»-ին, որը գործել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ, կառավարության բոլոր անդամներին, գերատեսչություններին, հասարակական կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, մարզպետարաններին, կամավորներին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների դիմավորումը և հրատապ տեղավորումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Իհարկե հասկանալի է, որ այդ ճգնաժամային […]
Ադրբեջանի կողմից ապօրինի գերեվարված Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված շինծու քրեական գործով նախաքննությունն ավարտվել և ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազին: Ադրբեջանը հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետից առևանգել էր ԿԽՄԿ-ի հովանավորության տակ գտնվող և բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին: Բաքվում նրան շինծու մեղադրանքներ են առաջադրել՝ իբր ԼՂ առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար»։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3-ին կայցելի Հայաստան, այցի մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը։ Նշվում է, որ նրան կընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև Կատրին Կոլոննան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կտեսակցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։ «Այս առիթով Կատրին Կոլոննան ևս մեկ անգամ կհաստատի Ֆրանսիայի հանձնառությունը Հայաստանի հետ համագործակցությանը: Նա կհաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և այդ հարցում՝ ծայրահեղ հետևողականությունը։ Կատրին Կոլոննան կուսումնասիրի Հայաստանի իշխանությունների հետ Ֆրանսիայի համագործակցության ամրապնդման կոնկրետ միջոցները՝ բոլոր ոլորտներում»,- նշված է հաղորդագրության մեջ։ Կոլոննան նաև կվերահաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին, Կովկասում արդար և հարատև խաղաղությանը և Լեռնային Ղարաբաղի […]