LIVE. Պատերազմ Արցախում, հոկտեմբերի 15
LIVE. Պատերազմ Արցախում, հոկտեմբերի 15
Article Published:
15 Հոկտեմբեր, 2020 10:13
Comments Off on LIVE. Պատերազմ Արցախում, հոկտեմբերի 15
Post navigation
Posted in:
LIVE. Պատերազմ Արցախում, հոկտեմբերի 15
Անի Գրիգորյան, #CivilNetCheck Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 28-ին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում պնդել է, թե Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կազմում ընդգրկվում են զինծառայողներ ոչ ԵՄ անդամ երկրներից՝ Կանադայից, Նորվեգիայից և ԱՄՆ-ից։ «[…]Այժմ այնտեղ [Հայաստան` խմբ.] զինծառայողներ են ուղարկվում Կանադայից, Նորվեգիայից և ԱՄՆ-ից՝ այն [ԵՄ առաքելությունը՝ խմբ.] վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության»,- ասել է Լավրովը։ Մինչդեռ, ՌԴ արտգործնախարարը մոլորեցնում է։ Ոչ ԱՄՆ-ից, ոչ Նորվեգիայից, ոչ էլ Կանադայից զինծառայողներ չեն ընդգրկվել ԵՄ առաքելության մեջ։ Այսպես, դեռ 2023-ի հոկտեմբերին հայտնի դարձավ Կանադայից ԵՄ առաքելության կազմում երկու դիտորդ ընդգրկելու մասին։ Այդ մասին հայտնել էր Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ Կանադայի արտաքին գործերի նախարար […]
Ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արտգործնախարարությունից՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած «Հայաստանի բարեկամներ ցանց» խմբի զեկույցը։ «Խոսույթը, թե ՌԴ սահմանապահների դուրսբերումը ինչ-որ կերպ կամրապնդի Հայաստանի ռազմական ներուժը, վտանգավոր դեմագոգիա է։ Ստիպելով վերանայել ստեղծված անվտանգային համակարգը՝ Արևմուտքը դրա դիմաց ոչինչ չի առաջարկում»,- ասված է մեկնաբանությունում։ Ռուսաստանի ԱԳՆ-ն նշում է, որ Հայաստանի անվտանգության վրա բացասաբար կանդրադառնա նաև ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմը, որը «կհանգեցնի երիտասարդ և տնտեսապես ակտիվ բնակչության արտահոսքի դեպի Եվրոպա և բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության և անվտանգության վրա»։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի […]
Հայաստանի Ազգային ժողովում լսումներ կացնկացվեն «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով։ Լսումների նախաձեռնողը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն է։ Լսումները հրավիրվել է ապրիլի 4-ին` ժամը 11:00-ին։ *** Եվրախորհրդարանը մարտի 12-ին ընդունած բանաձևով առաջարկել է ԵՄ գործադիր մարմիններին՝ Եվրոպական հանձնաժողովին և Խորհրդին, դիտարկել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը․ «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք լինել ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,- ասված է բանաձևում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Եվրախորհրդարանի բանաձևը և ասել, որ ԵՄ-ի անդամության թեկնածությունը «պետք է հանրային քննարկման առարկա դառնա»։ 2023-ի […]
Պաղեստինի նոր կառավարությունում հայ նախարար կա․ Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է արտաքին գործերի և էքսպատրիատների հարցերով պետնախարար։ Պաղեստինյան WAFA գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագրերը ստորագրել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը՝ ձևավորելով Պաղեստինի 19-րդ կառավարությունը։ Նոր կառավարության երդմնակալությունը նախագահի առջև կլինի մարտի 31-ին։ Աղաբեկյանն անվանի պատմաբան է, որը մագիստրոսական կրթություն է ստացել ԱՄՆ-ի Ինդիանայի համալսարանում և դոկտորական աստիճան՝ Փիթսբուրգի համալսարանում:
Կոնդի թեման նորից լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է։ Ներկայում, սակայն, գործնական ոչինչ տեղի չի ունենում թաղամասի շուրջ։ Կոնդեցիները սպասում են սեփականության վկայականներին, իշխանությունը՝ Կոնդի վերակառուցման մրցույթի երկրորդ փուլին։
Մարտի 31-ին Թուրքիայում սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Չնայած ընտրություններն ամբողջ երկրով մեկ են անցկացվելու, սակայն ամենաառանցքային հարցերից մեկն այն է, թե ով կդառնա Ստամբուլի քաղաքապետ։ Այդ պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու՝ Մուրադ Քուրումն ու Էքրեմ Իմամօղլուն։ Քուրումը իշխանական թևի՝ «Արդարություն ու զարգացում» կուսակցության ներկայացուցիչն է, որը Թուրքիայի նախորդ կառավարությունում զբաղեցրել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը։ Իսկ Իմամօղլուն Ստամբուլի գործող քաղաքապետն է, որը Թուրքիայի գլխավոր ընդդիմության, քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության առանցքային դերակատարներից է։ Թուրքիայում սպասվող ընտրությունների վերաբերյալ ՍիվիլՆեթը զրուցել է ստամբուլաբնակ հրապարակախոս Ռոբերի Քոփթաշի հետ, որը, ի թիվս երկու մրցակիցների միջև պայքարի, վերլուծում է Ստամբուլի ընտրությունների կարևորությունը, ինչպես […]
Առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը կնվազեցվի։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ արտոնության շեմը: «Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության: Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017-ի դեկտեմբերի 20-ի որոշմամբ սահմանված 200 եվրո և 31 կգ արտոնության շեմը: Տվյալ արտոնության շեմը կիրառվելու է 2024 թվականի ապրիլի 1-ից հետո ՀՀ ներմուծված բացառապես անձնական օգտագործման ապրանքների դեպքում»,- ասված է հայտարարությունում։
Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, հազարավոր մարդիկ շնորհավորում էին բեմարվեստի «ծառաներին», բայց շատ ավելին էին մեծ ու փոքր, հայտնի կամ անհայտ ծառաները, որոնք իրենք իրենց էին շնորհավորում։ Մեկ փոքրիկ դերով բեմ ելած կամ սերիալի էպիզոդիկ տեսարանում նկարահանված դերասանուհին գրում է իր ազգային, համամարդկային ու տիեզերական առաքելության մասին, ճոռոմ տեքստ գրում թատրոնի ու մշակույթի աստվածային ծագման ու նշանակության մասին և այդ ճռճռան «ստատուսը» զարդարում իր ոչինչ չասող լուսանկարով։ Այս կարգի բաներին կարելի էր ժպիտով վերաբերվել, համարել զավեշտալի ու ծիծաղելի, եթե չլիներ մեդալի հակառակ երեսը՝ ուշադրության պակասը։ Մյուս կողմից, շատերը, որ դերեր են խաղացել ու շարունակում են խաղալ թատրոնի բեմում, բայց սերիալի […]