LIVE. Պատերազմ Արցախում, հոկտեմբերի 28
LIVE. Պատերազմ Արցախում, հոկտեմբերի 28
Article Published:
28 Հոկտեմբեր, 2020 15:00
Comments Off on LIVE. Պատերազմ Արցախում, հոկտեմբերի 28
Post navigation
Posted in:
LIVE. Պատերազմ Արցախում, հոկտեմբերի 28
Հնդկաստանը պատրաստ է Հայաստանի հետ աշխատել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում։ Այդ մասին դեկտեմբերի 5-ին Երևանում անցկացվող «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը»» խորագրով համաժողովին հայտարարել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սինհան, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիան»։ «Այսօրվա համաժողովը մեզ հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ, թե ինչպես Հայաստանը կարող է ակտիվացնել պատմական հաղորդակցությունները ներկա իրողություններում։ Հնդկաստանը և Իրանը սերտորեն համագործակցում են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում, որը Պարսից ծոցի երկրները կապում է Կասպից ծովի, ՌԴ-ի և ԵՄ-ի հետ: Հայաստանը նույնպես նախագծի մի մասն է, և մենք պատրաստ ենք աշխատել նրա հետ, հասկանալ, թե ինչպես կարող է երկիրը օգուտ քաղել այդ […]
«Հայասաթը» թռավ տիեզերք՝ իր հետ տանելով Կոմիտասի հնչյուններն ու համաշխարհային գիտություն վերադառնալու մեր հայտը: Սա իրադարձություն է: Այս մեկնարկին դեռ կվերադառնամ, բայց հիմա անցնեմ քաղաքականության հետ կապ ունեցող իմ դիտարկումներին: Վերլուծությունս մեկնարկեմ չորս վախճանաբանական հաստատումներից: Էներգիայի փոխակերպման հայտնի օրենքը վախճանը դնում է հարաբերական ընկալման մեջ: Սակայն մարդու կամ հավաքականության համար այն կարող է իրական լինել, երբ օրինաչափությունները կզարգանան առանց իր գոյության։ Քաղաքական վերլուծություններս տեղադրեմ այս չորս հաստատումներով պայմանավորված շրջանակում: Դրանցից յուրաքանչյուրին առանձին ու փաստարկված անդրադարձ կկատարեմ: Առաջին, կլիմայի փոփոխությունը այլևս միֆ չէ, և մարդկությանը մնացել է հաշված ժամանակ իներցիան հաղթահարելու համար: Երկրորդ, էներգիայի սահմանափակ աղբյուրներից անցում է կատարվում դեպի անսահմանափակ […]
Դեկտեմբերի 4-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանն անդրադարձել է կատարվել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին․ «Արմեն Գրիգորյանը վերահաստատել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացը շարունակելու ՀՀ հանձնառությունը»։ Գրիգորյանն ու Սալիվանը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական և անվտանգային հարցեր։ Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է նաև ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում հանդիպել է Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ:
Ալավերդի համայնքի ավագանին անվստահություն հայտնեց քաղաքապետ Արկադի Թամազյանին։ Ավագանու 27 անդամից 14-ը կողմ է քվեարկել Թամազյանին հեռացնելու հարցին։ Գաղտնի քվեարկությամբ համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։ 2022-ի սեպտեմբերի 25-ին Ալավերդիում անցկացված ընտրություններին ավագանու հավասար՝ 13-ական մանդատ էին ստացել Քաղաքացիական պայմանագիրը և Ապրելու երկիրը՝ չհաղթահարելով 50 տոկոսի շեմը: Ապրելու երկիրը կոալիցիա էր կազմել ընդամենը մեկ մանդատ ստացած Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) հետ, և ավագանին քաղաքապետ էր ընտրել Ապրելու երկրի անդամ Արկադի Թամազյանին։ 2023-ի հուլիսի 28-ից սկսած ՔՊ խմբակցությունը՝ չմասնակցելով ավագանու նիստերին, քվորում չէր ապահովում և տապալում էր դրանք։ ՔՊ-ի նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ալավերդի համայնքի […]
«Հայաքվե»-ի նախագիծը չընդգրկվեց Ազգային ժողովի օրակարգում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ քվեարկեց։ Դեկտեմբերի 4-ին էլ ԱԺ պետաիրավական հանձնաժողովն էր բացասական եզրակացություն տվել «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրենքի նախագծին։ Այս տարվա սկզբին մի խումբ քաղաքացիներ՝ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի ղեկավարությամբ, սկսեցին «Հայաքվե» նախաձեռնությունն ու հունիսի 21-ից օգոստոսի 19-ը անցկացրին ստորագրահավաք։ Արդյունքում 58 000-ից ավելի քաղաքացի իր ստորագրությամբ կողմ արտահայտվեց, որ նախաձեռնության մշակած օրենսդրական փոփոխությունը մտնի խորհրդարանի օրակարգ։ Նախաձեռնությամբ նախատեսվում է փոխել Քրեական օրենսգիրքը՝ ավելացնելով երկու հոդված, որոնք երկուսն էլ տասից տասնհինգ տարվա պատժաչափ են սահմանում Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելու և Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնելու համար։
Ալավերդի քաղաքի բնակիչները դեկտեմբերի 5-ին բողոքի ցույց են անելու՝ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնության դեմ։ ՔՊ-ն համայնքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու որոշում է ներկայացրել, որը պետք է քննարկվի ավագանու նիստի օրակարգում։ «Ապրելու երկիր» կուսակցության անդամ, Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանը հայտարարել է, որ ՔՊ-ն օրենքի խախտմամբ է փորձում իրեն պաշտոնազրկել։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կրակոցից զինծառայողի զոհվելու դեպքի առնչությամբ։ ԱԳՆ-ից նշում են, որ սահմանին սադրանքներ իրականացնելով ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի։ «Սահմանին նման սադրանքներ իրականացնելով, ինչպես նաև տարբեր միջազգային դերակատարների՝ բանակցությունները շարունակելու առաջարկները շարունակա բար մերժելով՝ ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի։ Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու և այն փակուղի մտցնելու նպատակ ունեցող այս գործողությունները»,- ասված է հայտարարությունում։ Դեկտեմբերի 4-ին պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, […]