ԵԽ բանաձևի նախագծում առկա է «տարածքի բռնազավթում» եզրույթը. Սաակաշվիլի

Վրաստանի վերաբերյալ բանաձևը, որի շուրջ քվեարկությունը կկայանա հինգշաբթի օրը, պաշտոնապես կամրագրի «Վրաստանի տարածքի բռնազավթում» եզրույթը’ Եվրախորհրդարանի բառապաշարի մակարդակով», – ասել է Սաակաշվիլին’նշելով, որ դա «շատ նշանակալի փաստաթուղթ է Վրաստանի համար»:

Բանաձևը, որի տեքստը կազմել է ընթացիկ տարվա ապրիլին Վրաստան ժամանած լեհ պատգամավոր Կշիշտոֆ Լիզեկը, հոկտեմեբրին ընդունվել է Եվրախորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի կողմից: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Բաքրաձեն, այս բանաձևը «շատ կարևոր է Վրաստանի համար, քանի որ տեքստում մի քանի անգամ նշվում է, որ Վրաստանի տարածքի մեծ մասը բռնազավթված է»: