Միխայիլ Սաակաշվիլին կհեռանա ժամանակից շուտ. վրացական մամուլ

Գաղտնի աղբյուրի տվյալներով, «իշխանության առաջին դեմքերը, այդ թվում’ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար Գեորգի Բոկերիան, խորհուրդ են տալիս Սաակաշվիլիին ընդհանրապես հեռանալ քաղաքական ասպարեզից»: Նրա մերձավորները հակված են մտածելու, որ, եթե Սաակաշվիլին ստանձնի վարչապետի կամ խորհրդարանի նախագահի պաշտոնը, ապա դա անխուսափելիորեն կտանի հեղափոխության:

«Սաակաշվիլիին խորհուրդ են տալիս ստանալ անձեռնմխելիության երաշխիքներ և հեռանալ», – հայտնել է աղբյուրը պարբերականին: Նրա տվյալներով’ սկզբից նախագահը հրաժարվում էր ընդունել այդ գաղափարը, սակայն այժմ նա արդեն որոշում է կայացրել: Սաակաշվիլիի հնարավոր հրաժարականի պատճառերը կապված է Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի’ նախագահի պաշտոնին վերադառնալու հետ:

Ինչպես գրում է թերթը, Ռուսաստանը և ԱՄՆ «համձայնության են եկել», որ, եթե Սաակաշվիլին հեռանա, ապա նա պատասխան չի տա «գործած հանցագործությունների» համար, այլ «խաղաղ կերպով կշարունակի իր կյանքը»: Աղբյուրը հավելում է նաև, որ ԱՄՆ «վաղուց էր մտորում» այն մասին, թե ով կարող էր փոխարինել Սաակաշվիլիին: Ինչպես նշում է թերթը, այս բոլոր գործընթացները արագացրեց քաղաքական բեմահարթակում ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի երևան գալը: Ինչ վերաբերում է Սաակաշվիլիի ադմինիստրացիային, ապա այն դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունները: