Հարկային փաթեթը կքննարկվի խորհրդարանի արտահերթ նիստում

Տիգրան ՍարգսյանՀարկային փաթեթի քննարկման համար նոյեմբերի 28-ին հնարավոր է գումարվի Ազգային Ժողովի արտահերթ նիստ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, այս մասին այսօր ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:«Կառավարության հաջորդ նիստում կլուծվի Ազգային ժողովի արտահերթ նիստի անցկացման առաջարկի հարցը, քանի որ հարկային փաթեթի ընդունումը պետք է նախորդի 2012 թվականի պետբյուջեի հաստատմանը»,- ասաց նա կառավարական նիստի ընթացքում:Տիգրան Սարգսյանը նշել է, որ ներկայումս հարկային փաթեթի մոտ 60 տոկոսն արդեն քննարկվել է խորհրդարանում և անկախ ընթացքից, պատգամավորները նախապես կտեղեկանան արտահերթ նիստի ամսաթվի վերաբերյալ:

Մեկնաբանել