Ռուսաստանը քննում է Կոսովոյի սերբերին քաղաքացիություն շնորհելու հարցը

Սերգեյ ԼավրովՌուսաստանը քննում է Կոսովոյի սերբերից ստացված դիմումը’ իրենց ռուսաստանյան քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Մենք մանրակրկիտ կերպով ծանոթացել ենք այդ դիմումին’առաջնորդվելու ենք մի շարք գործոններով», – ասել է Լավրովը:Նրա խոսքերով իրավական կողմը կկանոնակարգվի Քաղաքացիության մասին օրենքով:

Լավրովը նաև տեղեկացրել է, որ քաղաքական առումով կոսովյան սերբերի դիմումի դրդապատճառները պարզ են ռուսական կողմի համար: «Նրանք հուսալքված վիճակում են գտնվում, երբ ՄԱԿ-ի ԱԽ 1244 բանաձևին հակառակ’ նրանց ստիպում են ենթարկվել Պրիշտինային և ձգտում են զրկել ինքնավարություն ունենալու իրավունքից», – ասել է Լավրովը:

Ռուսաստանի ԱԳ նախարարը նաև ափսոսանք է հայտնել, որ «սերբերին տանջում են» Կոսովոյում առկա ՆԱՏՕ-ի ուժերի և ԵՄ առաքելության թողտվությամբ: «Մենք հետևողականորեն հանդես ենք գալու դրա դեմ, և համարում ենք, որ ոչ ոք չի կարող տնօրինել մի ամբողջ ազգի ճակատագիրը: Կպաշտպանենք սերբերի իրավունքները, որտեղ էլ որ նրանք ապրեն, հատկապես, Կոսովոյի սերբերի’ օգտագործելով միջազգային իրավունքի և ռուսական օրենսդրության շրջանակներում ունեցած բոլոր հնարավորությունները»: