Ինչպես գումար վաստակել ԱԺ ընտրություններից առաջ

1. Ժպիտով և սրտաբաց դիմավորեք բոլոր կաշառք առաջարկող կուսակցությունների և/կամ թեկնածուների ներկայացուցիչներին:
2. Վերցրեք հնարավորինս մեծ գումար ընտանիքի յուրաքանչյուր անդամի անունից:
3. Վստահեցրեք, որ հենց իրենց օգտին եք քվեարկելու: Ընտրակաշառքը ՀԴՄ չի ենթադրում:
4. Կրկնեք 1-3 գործողությունները բոլոր ձայն գնողների հետ:
5. Նախապես ունեցեք յուրաքանչյուր «ձայն վաճառողի» անձնագրի 5-7 պատճեն:6. Տրամադրեք պատճենները ազգի դավաճանին առանց վախենալու. հիմնականում նա փորձում է «ստռախ կերցնել»:
Ընտրության օրը նա միայն կարող է ստուգել` արդյոք դուք ներկայացել եք ընտրատեղամաս, թե ոչ: Նա չի կարող ստուգել, թե ինչպես եք դուք քվեարկել:
7. Ընտրությունների օրը շվշվացնելով ու անկաշկանդ գնացեք ընտրատեղամաս:
8. Աչքով արեք բոլոր հավաքված սևազգեստ անձանց:
9. Ընտրեք ում ուզում եք` անկաշկանդ:
10. Ազատագրված գումարով նվեր արեք ձեր հարազատներին:
11. Ոչ ժողովրդավար ընտրությունների դեպքում 1-10 գործողությունները կարելի է կրկնել հաջորդ տարի` նախագահական ընտրությունների ժամանակ:

Մեկնաբանել