Ֆինանսական օմբուդսմենը հոկտեմբերին ստացել է 83 բողոք

Միևնույն ժամանակ, Հաշտարարի քննությանը ենթակա բողոքների մի մասի դեպքում հաճախորդները նախապես դիմած չեն եղել ֆինանսական կազմակերպություններին. նման դեպքերում Գրասենյակի աշխատակիցները հաճախորդներին օգնել են գրել բողոք-պահանջներ:

Հաշտարարի քննությանը ենթակա բողոքների մի մասն էլ բավարարվում են կազմակերպությունների կողմից’ բողոք-պահանջների հիման վրա’ առանց Գրասենյակ պահանջ-դիմում մուտք անելու: Եղել են նաև բողոքներ, որոնց նախնական ուսումնասիրությունից հետո Հաճախորդին խորհուրդ է տրվում պահանջը չհանձնել քննության, քանի որ բացակայում է Հաճախորդի’ որպես սպառողի, շահերի ոտնահարման փաստը:

Արդյունքում, 2011թ.-ի հոկտեմբեր ամսվա ընթացքում Հաշտարարի քննությանը ենթակա 47 բողոքներից 10-ն ընդունվել են քննության: Նշենք, որ այս 10 բողոքների 6-ն ուղղված են եղել առևտրային բանկերի դեմ, 2-ն’ ապահովագրական ընկերությունների դեմ:

Մեկնաբանել