Հայ փաստաբանները կպաշտպանեն սփյուռքահայ ներդրողների շահերը

Արման Բաբաջանյանի խոսքով, հայազգի գործարարը պատմել է, որ Հայաստանի իշխանություններն իրենից «մի քանի միլիոն դոլար են քցել և սննկացրել»: Նախաձեռնության հեղինակներն ասել են, որ սփյուռքահայ մի շարք ներդրողներ, որոնք Հայաստանում ցանկացել են բիզնես զարգացնել, կանգնել են փաստի առաջ. նրանց ներդրած միջոցները հափշտակվել են, իսկ նրանց իրավունքներն ու շահերը պաշտպանված չեն:

Ա. Բաբաջանյանն ասաց’ բազմաթիվ իրավապաշտպաններ ու փաստաբաններ արդեն իսկ պատրաստ են միանալ սփյուռքահայ ներդրողների պաշտպանության հիմնադրամին:

Ըստ նրա’ սփյուռքահայերի շահերի պաշտպանությունը համակարգային խնդիր է, ու նա հրավիրեց բոլոր շահագրգիռ կառույցներին’ միանալու այս նախաձեռնությանը: Նախաձեռնող խմբի անդամների թվում են Հայաստանի փաստաբանների պալատի մի շարք հայտնի փաստաբաններ, նրանց թվում’ Նիկոլայ Բաղդասարյանը, Սամվել Ջաղինյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը և այլք:

Այսօր բոլոր ԶԼՄ-ներին կտարածվի նախաձեռնող խմբի հայտարարությունը, համաձայն որի’ հետայսու նախաձեռնող խումբը հետամուտ կլինի Հայաստանում բոլոր սփյուռքահայ ներդրողների իրավունքների կանխարգելման ու խախտված իրավունքների վերականգնման գործընթացին:

Մեկնաբանել