ԱՄՆ-ը վերջնագիր է ներկայացրել Իրանին

Իսրայելական Yedioth Ahronoth թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը վերջնագիր է ներկայացրել Իրանին՝ պահանջելով մինչև 2012 թվականի գարունը հետ կանգնել իր միջուկային ծրագրից։ Հակառակ դեպքում Վաշինգտոնը սպառնացել է, որ այլևս չի կարողանա զսպել Իսրայելին, որը պատրաստ է զանգվածային հարված հասցնել Իրանի տարածքին։

Նշվում է, որ 2012 թվականի գարնանը, երբ ամերիկյան զորքերը լքած կլինեն Իրաքի տարածքը, Իսրայելն արդեն Վաշինգտոնի համաձայնության կարիքը չի ունենա և իր մարտական ինքնաթիռներն իրաքյան օդային տարածքով կուղղի դեպի Իրան։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված՝ իր երկիրը գնալով ավելի է հակվում այդ խնդրի ռազմական ճանապարհով լուծմանը։

Մեկնաբանել