Թուրքիան կրկին խոսում է պատմաբանների հանձնաժողովի մասին

Հիշեցնենք, որ 2005թ. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նամակ էր հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին’1915թ. դեպքերը քննելու նպատակով համատեղ հանձնաժողովի ստեղծման առաջարկով: Հայկական կողմը, սակայն, հրաժարվել էր նման առաջարկից, քանի որ Հայերի ցեղասպանության փաստը ճանաչված է պատմաբանների կողմից և այն քննելու կարիք չկա:

Այնուհետև, 2008թ. Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հայտարարել էր, որ «կոչ է անում Հայաստանին միանալու պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու իր նախաձեռնությանը’ քննելու համար առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած դեպքերը, որոնք Հայաստանը որակում է իբրև Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանություն»:

Մեկնաբանել