Կրեմլում ստորագրվեց ապագա Եվրասիական միությանը վերաբերող երեք փաստաթուղթ

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ’ Մեդվեդեւը հայտարարել է, որ միասնական տնտեսական տարածքի ձեւավորումը կարեւոր քայլ է Եվրասիական տնտեսական միության ստեղծման ճանապարհին։ «Սրանով իսկ մենք արեցինք հերթական, հզոր քայլը Եվրասիական տնտեսական միության ձեւավորման ճանապարհին, որը, անկասկած, որոշելու է մեր երկրների ապագան», – ասել է Ռուսաստանի նախագահը։

Հենց Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել է նաեւ Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովին ուղղված նամակը’ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ստեղծման մասին փաստաթուղթը վավերացնելու առաջարկով։ «Լավ օրինակ ցույց տալու համար ես այժմ կանեմ մի պարզ քայլ եւ համապատասխան փաստաթղթերը կմտցնեմ Պետդումա», – ասել է Ռուսաստանի նախագահը նամակը ստորագրելիս։

Մեկնաբանել