Նոյեմբեր 21, ըստ կայքերի

tert.am-ը գրում է , որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր պաշտոնական նամակ է հղել նախագահ և Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին: Նամակում Ժառանգության առաջնորդը Սերժ Սարգսյանին է ներկայացրել մի քանի հիմնաքայլեր գալիք ընտրությունները արդար անցկացնելու համար: : Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը վերահաստատել է ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարականի մասին իր դիմումը, որը ներկայացրել էր նոյեմբերի 14-ին Ազգային ժողովի նիստում: net.-ը հայտնում է, որ Կիպրոսի թուրքական հատվածում գտնվող Սուրբ Մակար վանքը ոչնչացման եզրին է: Վանդալները հայերի ուխտատեղը վերածել են ոչ միայն աղբանոցի, նաև օգտագործում են որպես զուգարան: Պատմաբանները նշում են, որ վանքը հիմնադրվել է մոտ 1000 թ. ՝ 4 դարում Եգիպտոսում ապրած Սուրբ Մակար Ալեքսանդրացու հիշատակին, որը շուտով հավասարվելու է հողին : Նշված է, որ 1425 թ. վանքն անցել է հայկական եկեղեցու սեփականության ներքո:

henaran.am-ը տեղեկացնում է, որ Լոնդոնի «Հիթրոու» եւ «Լոնդոն Սիթի» օդանավակայաններում մառախուղի պատճառով հետաձգվել է 174 ավիաչվերթ: Նոյեմբերի 20-ին «Հիթրոուում» ընդհանուր առմամբ հետաձգվել է 132, իսկ «Լոնդոն-Սիթիում»` 44 չվերթ: