Վլադիմիր Պուտինն արժանացել է սուլոցների

Վլադիմիր Պուտինը Ռուսաստնաի վարչապետ Վլադիմիր Պուտինն արժանացել է հանդիսատեսենրի սուլոցներին Մոսկվայի «Օլիմպիական» սպորտային համալիրում նոյեմբերի 20-ին ընդհանուր մենամարտերում աշխարհի չեմպիոն Ֆյոդոր Եմելյանենկոյին հաղթանակի կապակցությամբ շնորհավորելու ժամանակ:

Երբ Պուտինը սկսել է իր ելույթը, դահլիճից լսվել են հանդիսականների դժգոհ ձայները և սուլոցները: Նշենք, որ այս ամենն ուղիղ եթերում ցուցադրվում էր «Ռոսիա» հեռուստաալիքով:

«Օլիմպիական»-ի ղեկավարությունը արդեն հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ հանդիսատեսի դժգոհությունն ամենևին Պուտինին չէր ուղղված, այլ այս կերպ երկրպագուները ճանապարհում էին պարտված ամերիկացի Ջեֆֆ Մոնսոնին, որին հենց այդ պահին դուրս էին բերում դահլիճից:

«Էխո Մոսկվին»-ն մեկնաբանում է, որ Պուտինն առաջին անգամ է արժանացել սուլոցների իր քաղաքական կարիերայի ընթացքում: Իսկ բլոգեր Ալեքսեյ Նավալնին կատարվածն անվանել է «դարաշրջանի վերջ»:

Ռուսաստանի պրոֆեսիոնալ բոքսի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Անդրեյ Բազդրևը հայտարարել է, որ հանդիսատեսի արձագանքը, կարծես, զարմացրեց վարչապետին, սակայն նա արագ վերականգնեց իր ինքնատիրապետումը:

Ավելի վաղ սոցիոլոգները նախազգուշացրել էին պետության առաջին դեմքերի վարկանիշի անկման մասին: Դմիտրի Մեդվեդևի վարկանիշը հոկտեմբերի վերջին իջել էր 57%-ի’ 2011թ. սկզբին արձանագրված 69%-ից, իսկ Վլադիմիր Պուտինի վարկանիշն իջել է 61%-ի, մինչդեռ սեպտեմբերին այն կազմում էր 68%:

Մեկնաբանել