2008թ. օգոստոսյան պատերազմի վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի արած հայտարարությունը ահազանգ է Հյուսիսատլանտյան դաշինքի համար, այսօր հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Բաքրաձեն լիագումար նիստի ընթացքում:
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ, «եթե Ռուսաստանը վճռական քայլեր չձեռնարկեր 2008թ. օգոստոսին Կովկասում, ապա դա կհանգեցներ ՆԱՏՕ-ի զգալի ընդլայնմանը»: Ինչպես նշել է Մեդվեդևը’«եթե Ռուսաստանի ձեռքը դողար 2008թ., ապա ներկայումս կլիներ աշխարհաքաղաքական այլ պատկեր, և մի շարք երկրներ, որոնց արհեստական կերպով ցանկանում էին ներքաշել Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ, այսօր արդեն այնտեղ կլինեին»:
Ըստ Բաքրաձեի’ «ուշադրությունը պետք է բևեռել այն փաստի վրա, որ Ռուսաստանի նախագահը երկու անգամ է արել միևնույն մեկնաբանությունը, մեկը ‘զինվորականների, մյուսը’ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ինչը բացառում է այն հավանականությունը, որ նախագահը ինչ-որ բան շփոթել է»: