20 տարում համաշխարհային միջին դասը կհամալրվի 3 միլիարդով. McKinsey Global Institute

Պահանջարկի կտրուկ աճը տեղի կունենա հենց այն պահին, երբ ռեսուրսների նոր աղբյուրների որոնումը դժվարացած կամ թանկ կլինի, եւ աշխարհին սպասում է «ռեսուրսային հեղափոխություն»: McKinsey Global Institute-ը նշում է, որ անցյալ դարում մոլորակի բնակչությունն աճել է չորս անգամ, իսկ համախառն ներքին արդյունքը’ քսան անգամ, ինչը բնական ռեսուրսների պահանջարկն ավելացրել է 600-2000 տոկոսով: Սակայն բորսայական ապրանքների գները’գնաճի հաշվառմամբ, կրկնակի կրճատվել են: Անցած տասնամյակում հումքի գների աճը միայն վերացրել է այդ խզումը: