«Այսօր մենք Ռուսաստանում ստիպված ենք պայքարել ժողովրդավարության դիրքերի վերականգնման, արդար ընտրությունների, դատարանների անկողմնակալության և շատ այլ բաների համար», – ասել է ԽՍՀՄ նախկին նախագահը և կարծիք հայտնել, որ Պետդումայի հերթական ընտրությունների արդյունքները կանխորոշված են: «Դրանք արդար չեն լինելու», – հայտարարել է քաղաքակակ գործիչը:
Չնայած դրան’ Գորբաչովի կարծիքով, «օտարերկրյա պետությունները չպետք է միջամտեն Ռուսաստանի ժողովրդավարացման գործընթացին, իսկ ընտրողները պետք է օգտագործեն իրենց ընտրության իրավունքը’ քվեարկելով Վլադիմիր Պուտինի գլխավորած «Единая Россия» կուսակցության դեմ: Այդպես է վարվելու նաև ինքը»: