Հարկային փաթեթը խորհրդարանում կքննարկվի նոյեմբերի 28-ին

ՀՀ Ազգային ԺողովՀայաստանի կառավարությունն առաջարկել է 2011թ. նոյեմբերի 28-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել: Այդպիսի որոշում է ընդունվել ՀՀ կառավարության նոյեմբերի 24-ի նիստում: Առաջարկվող օրակարգով նախատեսվում են մի շարք օրենքների նախագծերի քվեարկություններ, որոնք պետք է ապահովեն 2012թ. պետական բյուջեի կատարումը:Մասնավորապես, սպասվում է, որ արտահերթ նիստին կքննարկվի հարկային փաթեթը, որի հիման վրա պետք է ընդունվի նաև 2012 թ-ի պետական բյուջեն: