ՌԴ հինգերորդ գումարման Պետդուման ռեկորդային էր սկանդալների և ընդունած օրենքների առումով

ՌԴ ՊետդումաԵրեկ Ռուսաստանի Դաշնության հինգերորդ գումարման Պետդուման գումարեց իր վերջին լիագումար նիստը, և պատմության մեջ մտավ ամենաքիչ սկանդալների և ամենաշատ ընդունած օրենքների քաղաքկով: Այսպես մեկնաբանեց հինգերորդ գումարման Պետդումայի գործունեությունը «ria.ru»-ն:

Փորձագետների կարծիքով’ ստորին պալատում «կյանքն առաջ եռում էր», իսկ այժմ «այն անշեղ գնում է գործադիր իշխանության ետևից»’ ապահովելով վերևից ստացված բոլոր նախաձեռնությունների անխափան ընդունումը:

Այս գումարումը վերջինն էր, որ ընտրվել էր չորս տարով, հաջորդ’ վեցերորդ գումարման Դուման արդեն կաշխատի հինգ տարի: Չորս տարվա ընթացքում հինգերորդ գումարման Պետդուման ընդունել է 1581 դաշնային օրենք և հավանություն է տվել 27 դաշնային սահմանադրական օրեքների, ինչը, ըստ ստորին պալատի խոսնակ Բորիս Գրիզլովի, բացարձակ ռեկորդ է, քանի որ հաջորդ Դուման աշխատելու է հինգ տարի:

Ինչպես նշել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, որը երեկ մասնակցում էր Պետդումայի վերջին նիստին, «մյուս պետությունների հետ համեմատած’ Ռուսաստնն ունի մի մեծ առավելություն. դա ճգնաժամի ժամանակահատվածում կառավարության և խորհրդարանի համաձայնեցված աշխատանքն էր »:

2009թ. նոր քաղաքական ավանդույթ ձևավորվեց. կառավարությունն սկսեց հաշվետվություն տալ երկրի խորհրդարանին, ինչը,Պուտինի կարծիքով, «նշանակալի քայլ էր Ռուսաստանի սահմանադրական համակարգի ժողովրդավարական զարգացման ուղղությամբ»:

Քաղաքագետների գնահատմամբ’ամենկարևոր բանը, որ արվել է, դա քաղաքական համակարգի բարեփոխումն է’ սկսած նախագահական և խորհրդարանական ժամկետների երկարաձգումից մինչև Դաշնային Խորհրդի ձևավորման նոր կարգը: Ընդունված օրենքների համաձայն’ հաջորդ տարվա մարտից պետության ղեկավարը կընտրվի վեց տարի ժամկետով:

Ի թիվս այլ բարեփոխումների’ քաղաքագետները նշում են նաև հակակոռուպցիոն օրենքների ընդունված փաթեթը, զինված ուժերի համակարգի բարեփոխումը, «милиция»-ի վերանվանումը «полиция»-ի, տեխզննման իրականացման լիազորության փոխանցումը մասնավոր կառույցներին, մշտական անցումը ամառային ժամանակի, ինչպես նաև այն, որ Ռուսաստանը վավերացրել է ՌՀՍ(Ռազմավարական Հարձակողական Սպառազինությունների սահմանափակման վերաբերյալ) պայմանագիրը և ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:

Ինչպես նշել է ստորին պալատի խոսնակ Բորիս Գրիզլովը, նոր գումարման Պետդումայի առջև նույնպես դրված են բազմաթիվ խնդիրներ, որոնք կպահանջեն օրենսդիրների անմիջական մասնակցությունը: Ըստ Գրիզլովի’ անհրաժեշտ է կառավարության հետ համատեղ աշխատել գյուղատնտեսության զարգացման պետծրագրի շրջանակներում, շարունակել կրթական և առողջապահական համակարգերի արդիականացումը, ձևավորել կայուն և արդյունավետ թոշակային համակարգ:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա կշարունակի աշխատանքը Պետդումայի ստորին պալատի խոսնակի պաշտոնում’ Գրիզլովն ասել է, որ այդ որոշումը կախված կլինի դեկտեմբերի 4-ին կայանալիք ընտրությունների արդյունքներից:

Մեկնաբանել