Հարկեր՝ ծերերից

Արդյունքում, սակայն, վերջիններս հիմնականում գնացին ստվեր: Այժմ թերևս խնդիր է դրված նաև «ծերերին» գրանցել ու բերել հարկային դաշտ. 2012թ. պետբյուջեով հավելյալ Դ101 մլրդ-ը հավաքագրելուն պետք է նաև սրանք նպաստեն:

Ըստ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի՝ փաստաթղթերի ընդունման նպատակն է ոլորտում կանխել ապօրինի գործունեությունը, տնտեսավարողների համար ստեղծել հավասար օրենսդրական դաշտ, բացառել առանց սակաչափիչի կամ անսարք սակաչափիչով գործունեության իրականացումը, ինչպես նաև արձանագրել կանոնավոր փոխադրումների կազմակերպման ոլորտ ներգրավված տրանսպորտային միջոցների քանակական փոփոխությունները։

Հիշեցնենք, որ 2009թ. Կառավարությունը որոշում էր ընդունել արգելել տասը տարուց ավելի տարիք ունեցող մարդատար մեքենաների շահագործումը՝ որպես տաքսի, ինչը կյանքի կոչվեց 2010թ. հունվարից: Սկզբնական շրջանում այս արգելքը դժգոհությունների առիթ տվեց, սակայն դրա արդյունքում տաքսի ծառայությունները նորացրին իրենց ավտոմեքենաները, իսկ «ծեր» ավտոմեքենաները ստիպված էին կա՛մ լքել շուկան, կա՛մ անցնել ստվեր:

Եթե Կառավարության որոշումը որոշակիորեն փոխել է երևանյան տաքսիների տեխնոպարկերը, ապա մարզերում իրավիճակը գրեթե նույնն է մնացել, որտեղ մեծ մասամբ հին մեքենաներ են շահագործվում:

Ըստ Տրանսպորտի և կապի նախարարության ներկայացրած պարզաբանման՝ ոլորտում ստվերային ձևով ներգրավված են մեծ թվով տրանսպորտային միջոցներ, որոնք տեխնիկապես սարքին վիճակում են, սակայն իրավունք չունեն օրինական կարգով ներգրավվել փոխադրումների իրականացման գործընթացում:

Այս որոշումն արժանացել է Երևանի քաղաքապետարանի գրավոր առարկությանը, քանի որ երևանյան տաքսիները հիմնականում նորացվել են, և ուղևորները նախընտրում են օգտվել նոր տաքսիներից: Ըստ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի՝ մարզերում իրավիճակն այլ է, տաքսիների մեջ գերակշռում են հին ավտոմեքենաները, ինչն անհրաժեշտություն է առաջացնում նման տաքսիների վարորդներին ևս բերել օրինական դաշտ:

Տրանսպորտի և կապի նախարարության տվյալներով՝ Հայաստանում ներկայում գործում են տաքսի ծառայություն մատուցող լիցենզավորված 563 կազմակերպություններ՝ 6792 մեքենաներով, և 605 անհատներ: