Նոյեմբեր 25, լրահոս

Այսօր ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը հաստատել է «Կոմերսանտ» թերթի տարածած տեղեկությունը հայկական ատոմակայանի կառավարումից վաղաժամկետ հրաժարվելու եւ այլ ընկերության հանձնելու մտադրության մասին: Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձակատար Շտեֆան Ֆյուլեն ողջունել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Դերսիմի իրադարձությունների վերաբերյալ:

ՀՀԿ-ում հերթական աշխատանքային քննարկման ընթացքում, որը գլխավորել է երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, հանրությանը հետաքրքրող կադրային հարցեր չեն քննարկվել: Այս մասին տեղեկացրել է ՀՀԿ խմբակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր էդուարդ Շարմազանովը: Լեւոն Արոնյանը երեկ Մոսկվայում հաղթեց ռուսաստանցի գրոսմայստեր Պյոտր Սվիդլերին: Հավաքելով 5 միավոր` նա դարձավ Միխայիլ Տալի շախմատի ավանդական միջազգային հուշամրցաշարի միանձնյա առաջատարը:

Մեկնաբանել