Եվրոպական առաջնորդները կրկին հանդիպել են. այս անգամ’ նոր կազմով

Եվրոպական առաջնորդների հանդիպումըԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և Իտալիայի նորանշանակ վարչապետ Մարիո Մոնտին հանդիպել են’ ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ իրենց քայլերը համաձայնեցնելու նպատակով: Հանդիպման ժամանակ որևէ հստակ առաջարկներ չեն հնչել, այնուամենայինիվ, հաճելի ծանոթություն է կայացել, հաղորդում է «Взгляд»-ը:

Եվրոպական երեք պետությունների ղեկավարները, հանդիպելով Ստարսբուրգում, շտaպողականություն չեն դրսևորել. եվրագոտու փրկության վերաբերյալ իրենց պլանը նրանք կներկայացնեն դեկտեմբերի 9-ին:

Այդ պլանի համաձայն’ Բրյուսելին իրավունք է տրվում վերահսկել այն երկրների բյուջեները, որոնց պետպարտքը և բյուջեի պակասորդը գերազանցում է ԵՄ պայմանագրով սահմանված թույլատրելի նորմը: Ինչպես հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, «զգալի առաջընթաց է արձանագրվել այս ուղղությամբ, մասնավորապես, ղեկավարների պլանի մեջ մտցվել է կայունության պակտը խախտողներին ավտոմատ կերպով պատժելու վերաբերյալ կետը»:

Եվրագոտու առաջնորդները ընդգծել են նաև, որ չեն նահանջի շուտափույթ ոշումներ պահանջող շուկաների առաջ: Ինչպես նշել է Գերմանիայի կանցլերը. «այլևս չի կարելի ակնկալել ներդրողների վստահությունը, ինչը ստիպում է ցուցադրել, որ մենք միմյանց վստահում ենք»: Որպես այս հանդիպման արդյունք կարելի է նշել այն փաստը, որ առաջնորդները պայմանավորվեցին խորացնել ինտեգրումը: