30 նոյեմբեր, 2020 14:46 Աբովյան․ արցախցիների խնդիրները շարունակում են մնալ չլուծված Հայաստանի տարբեր բնակավայրերում ապաստանած արցախցիները պատերազմի ավարտից հետո էլ շարունակում են ապրել դժվարին պայմաններում։ «Հանուն սահմանի» հասարակական նախաձեռնությունը, որ ձևավորվել է պատերազմի սկզբում, արդեն երկու ամիս է՝ աջակցում է պատերազմի հետևանքով Հայաստան, մասնավորապես՝ Աբովյան քաղաք և մերձակա գյուղեր տեղափոխված արցախցիներին։ Նախաձեռնությունն իր գործունեությունը ծավալել է տարբեր անհատների օգնությամբ՝ լուծելով արցախցիների կեցության, կենցաղային, սննդի, հագուստի և այլ խնդիրներ։ Պատերազմի ավարտից հետո, սակայն, ռեսուրսները նվազել են, իսկ արցախցիների խնդիրները՝ ոչ։ ՍիվիլՆեթն այցելել է Աբովյան, հանդիպել Արցախից տեղափոխված ընտանիքներին։
30 նոյեմբեր, 2020 14:21 Ռազմարդյունաբերության ոլորտում պետք են իրատեսական ծրագրեր․ Նիկոլ Փաշինյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նոյեմբերի 30ին կառավարությունում տեղի է ունեցել Ռազմարդյունաբերության կոմիտեի նիստ
Բացման խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ռազմարդյունաբերական համալիրի կայացման հարցին 
«2015 թվականին Հայաստանում «Ռազմարդյունաբերական համալիրի» մասին օրենքի ընդունումից հետո ռազմարդյունաբերությունը մեր երկրի ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն է Բայց, ըստ էության, մենք կարող ենք արձանագրել, որ այն արդյունքները, որ այսօր ունենք, ամենևին գոհացուցիչ չեն, որովհետև, ցավոք, մեզ չի հաջողվել հասնել այնպիսի համակարգերի ձևավորման, որ կարողանանք ասել, որ ռազմաարդյունաբերական համալիրը Հայաստանի Հանրապետությունում կայացել է
Մենք, նաև նոր իրադրության բերումով, երևի թե պետք է ամփոփենք նախորդ շրջանի կատարվածը, նախորդ շրջանի բացթողումները և հասկանանք, թե ինչպիսի իրատեսական ծրագրեր կարող ենք ունենալ ռազմարդյունաբերության ոլորտում, որ առաջինը՝ այդ համալիրը կարողանա մեր երկրի տնտեսության և արդյունաբերության տանող շարժիչ ուժը դառնալ և, մյուս կողմից, կարողանա ապահովել անվտա
30 նոյեմբեր, 2020 13:41 Առաջին և երկրորդ նախագահների խոսնակներն արձագանքել են վարչապետի վերջին գրառումներին «Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումները մեկնաբանելու` լրագրողների հարցումներին ի պատասխան, հայտնում եմ. Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»,- Ֆեյսբուքում գրել է Արման Մուսինյանը: 30 նոյեմբեր, 2020 12:51 Բրիտանահայերը Հայաստանի նախագահին և վարչապետին խնդրում են Լոնդոնում դեսպան նշանակել Միացյալ Թագավորության հայ համայնքի ներկայացուցիչներ (80 ստորագրությամբ) բաց նամակով դիմել են Հայաստանի նախագահին, վարչապետին և արտաքին գործերի նախարարին՝ Լոնդոնում ՀՀ դեսպան նշանակելու խնդրանքով։

30 նոյեմբեր, 2020 11:06 ՍիվիլՆեթի հետաքննության հիման վրա քրեական գործ է հարուցվել 2019-ի սեպտեմբերին ՍիվիլՆեթը հետաքննական հոդված էր հրապարակել՝ «Արզնի հանքավայրից ջուր են տանում ու վաճառում առանց թույլտվության» վերնագրով։ Նյութը բացահյտում էր, որ Կոտայքի մարզում գտնվող Արզնի ածխաթթվային հանքային ջրերի հանքավայրն առանց համապատասխան թույլտվության է օգտագործվում։

30 նոյեմբեր, 2020 11:02 «Տոնական ուսապարկեր Արցախի համար»․ Քիմ Քարդաշյանի նոր նախաձեռնությունը Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ՝ ի աջակցություն Արցախի։ Նա կոչ է արել միանալ «Տոնական ուսապարկեր Արցախի համար» նախաձեռնությանը, որը կյանքի են կոչել Կալիֆոռնիայի և Բերկլիի համալսարանները։ 30 նոյեմբեր, 2020 09:24 Ինչու Տեր-Պետրոսյանը և Քոչարյանը չմեկնեցին Մոսկվա. Փաշինյանի գրառումը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մանրամասներ պատերազմի ընթացքում բանակցային գործընթացից։ Նա անդրադարձել է Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա նախատեսված այցին, որը տեղի չէր ունեցել։

29 November, 2020 21:35 Is Democracy At Stake in Armenia? Anna Ohanyan is the Richard B. Finnegan Distinguished Professor of International Relations at Stonehill College, as well as a non-resident senior scholar at the Carnegie Endowment for International Peace. She gives her take on whether Armenian democracy is at stake, the new geopolitical makeup of the region, country comparisons and whether the West is readying to engage in the South Caucasus.

UPDATE: The Western financial package to Georgia after the 2008 war was not 12bn$, but 4bn$.
29 նոյեմբեր, 2020 21:01 Ղարաբաղում ռուս խաղաղապահների համար բեռները հասել են Ադրբեջանի տարածքով՝ երկաթուղով Ռուսաստանը երկաթուղով բեռներ է ուղարկել Ղարաբաղում գտնվող իր խաղաղապահների համար։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

ՌԻԱ Նովոստիին Ադրբեջանի ՊՆ-ից տեղեկացրել են, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ստորագրված արձանագրության համաձայն՝ համապատասխան գործունեություն է իրականացվում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ապահովման ուղղությամբ:
29 November, 2020 19:53 ECHR demands Azerbaijan present data on fate of Armenian POWs The European Court of Human Rights (ECHR) says it is satisfied with Armenia’s application regarding the case for the protection of the rights of captive military personnel and detained civilians currently in Azerbaijan.

Armenia’s former Minister of Justice of Armenia and human rights activist who represents the captives said Saturday that ECHR will take urgent action.

“The European Court of Human Rights has requested data from the Government of Azerbaijan about their detention, their location, conditions of detention and medical care,” Zeynalyan wrote, noting that the court set two deadlines - November 30 and December 4, 2020 - for Azerbaijan to provide the information.
29 նոյեմբեր, 2020 18:54 Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է պատերազմը կանգնեցնելու բանակցությունների մանրամասներ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմը կանգնեցնելու բանակցությունների մասին գրառում է կատարել։ 29 նոյեմբեր, 2020 17:03 Բերձորը, Աղավնոն և Սուսը մնո՞ւմ են հայերին Մեկուկես օր հետո՝ մինչև դեկտեմբերի 1-ը, Ադրբեջանի վերահսկողության տակ կանցնի նաև Քաշաթաղի կամ Լաչինի շրջանը, որտեղով անցնում է Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ մայրուղին: Հստակ տեղեկատվություն չկա՝ Բերձոր քաղաքը մնալու է Արցախը Հայաստանին կապող միջանցքում, թե դա էլ է հանձնվելու: Այդ անորոշության պատճառով է, որ բնակիչների մի մասը լքում է տարածքը՝ իր հետ տանելով կահկարասին, որոշ դեպքերում՝ տան կտուրը, դռները, պատուհանները և ինչ հնարավոր է: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը և Արեն Գրիգորյանը նոյեմբերի 28-ին աշխատել են Բերձորում և Աղավնո/Արիավան գյուղում:
29 նոյեմբեր, 2020 16:16 «Դիզափայտ ջոկատ»․ մի կտոր Հադրութ Հադրութի անկումից հետո Հայկ Խանումյանը տեղափոխվեց Հադրութի շրջանի արևմտյան հատված, որտեղ նա ջոկատ հավաքեց ու սկսեց զբաղվել գյուղերի ինքնապաշտպանության կազմակերպմամբ։ Նրան միացան կամավոր Անգել Գալստյանը և ՊԲ զինծառայող Գարի Աբրահամյանը՝ իր ջոկատով։ Շուրջ վաթսուն հոգուց բաղկացած խումբը հոկտեմբերի կեսերից պաշտպանում էր Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերը։ Նրանք կատարում էին իրենց առջև դրված մարտական առաջադրանքները և իրենց վստահված ուղղությամբ կանխեցին հակառակորդի զինված ուժերի առաջխաղացումը դեպի Լիսագոր և Շուշի։ Այսօր Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը, ինչպես նաև Դիզափայտ լեռն ու Կատարո վանքը գտնվում են հայկական վերահսկողության ներքո։

ՍիվիլՆեթի թիմը երկու օր անցկացրել է «Դիզափայտ» ջոկատի հետ։ Այս նյութը պատրաստվել է դրա արդյունքում՝ վստահության և ընկերական մթնոլորտում։

29 նոյեմբեր, 2020 15:35 Կառավարությունը, որը հանգեցրել է սրան, պետք է գնա․ Արմեն Սարգսյան Հնարավոր է, որ այս վատ Սահմանադրության համաձայն՝ իմ դերն այն է, որ նման օրերին լինեմ այն մարդը, որը կարող է օգնել դուրս գալ այս իրավիճակից։ Այս տարիներին ես մշտապես փորձել եմ օրենքները և Սահմանադրությունը չխախտել։ Այս երկու տարիներին ես դրանք չեմ խախտել՝ իմ նյարդերի հաշվին»։

29 նոյեմբեր, 2020 15:17 Մտավորականների միաբանության երթ և նամակ Ռուսաստանի դեսպանությանը Նոյեմբերի 29-ին Ազատության հրապարակից դեպի ՌԴ դեսպանատուն միաբանության երթ են նախաձեռնել արվեստի և շոու բիզնեսի մի շարք գործիչներ։ Նպատակն է աջակցել զինծառայողների հարազատներին և ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին:
29 նոյեմբեր, 2020 14:06 Դասավանդում առանց սահմանների․ արցախցի երեխաների կրթությունը՝ Հայաստանում Պատերազմի արդյունքում, պաշտոնական տվյալներով, Արցախում մոտ 24 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքից։ Արցախից Հայաստան տեղափոխված երեխաների համար մի շարք կրթական ծրագրեր են իրականացվում։ ՍիվիլՆեթը ծանոթացել է դրանցից մի քանիսին։