Ադրբեջանն ու Ռուսաստանը պատրաստ են Իրանում $400 մլն արժողությամբ երկաթգիծ կառուցել

Աբաս Նազարին հավելել է նաև, որ կողմերը նախատեսում են հանդիպել հաջորդ ամսվա ընթացքում’ միջազգային խորհրդատվական ընկերության հետ համաձայնագիր ստորագրելու նպատակով, տեղեկացնում է «Trend»-ը’ հղում անելով «Mehr» տեղեկատվական գործակալությանը:

Այս տարվա սկզբին Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի երկաթուղային գծերի ղեկավարները «Հյուսիս-Հարավ» երկաթուղային միջանցքի ստեղծման շրջանակներում համատեղ ձեռնարկություն հիմնելու վերաբերյալ փաստաթուղթ են ստորագրել: ՀՁ գլխամասը գտնվելու է Մոսկվայում, իսկ դրա մասնճյուղերը’Բաքվում և Թեհրանսում:

Շահագործման առաջին տարիների ընթացքում, ըստ կանխատեսումների, հնարավոր է տարեկան 6 մլն տոննա ծավալով բեռնափոխադրումներ իրականացնել, իսկ հետագայում դրանց ծավալը կարող է հասցվել տարեկան 20 մլն տոննայի:

Ներկայումս Ռուսաստանը Հնդկաստան է արտահանում տարեկան 20 մլն տոննա բեռ: Հետագայում նախատեսվում է այդ բեռները փոխադրել Հյուսիս-Հարավ երկաթգծով, ինչը փոխադրման ծախսերը կկրճատի 30%-ով: