Բնապահպանական ցույց Ազգային Ժողովի դիմաց

 

Այսօր Ազգային Ժողովի արտահերթ նիստում քննարկվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին դեմ են արտահայտվել մի շարք բնապահպան ակտիվիստներ և փորձագետներ, որոնք բողոքի ակցիա կազմակերպեցին Ազգային Ժողովի դիմաց: