Երկու տարում Հայաստանում մոտ 46 հազար քաղաքացի դարձել է ծայրահեղ աղքատ. ԱՎԾ

Արդյունքում, 2010թ.-ին 2008թ.-ի նկատմամբ ՀՀ-ում աճել է թե աղքատության մակարդակը, թե դրա խորությունն ու սրությունը: 2010թ.-ին ՀՀ բնակչության ավելի քան ամեն երրորդը’ 35.8%-ը, եղել է աղքատ, նրանցից մոտ ամեն հինգերորդը’ 21.3%-ը’ շատ աղքատ, իսկ 3.0%-ը’ ծայրահեղ աղքատ:

Նշենք, որ ըստ ընդունված մեթոդաբանության’ ՀՀ-ում աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից, շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին ընդհանուր գծից, իսկ ծայրահեղ աղքատ գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից:2010թ.-ին աղքատության ընդհանուր’ վերին և ստորին, ինչպես նաև ծայրահեղ աղքատության գծերն’ արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով մեկ ամսվա համար, գնահատվել են, համապատասխանաբար’ 33517 դրամ (կամ 89.7 ԱՄՆ դոլար), 27410 դրամ (կամ 73.4 ԱՄՆ դոլար) և 19126 դրամ (կամ 51.2 ԱՄՆ դոլար):