Եվրոպական Հանձնաժողովը Հայաստանին 24 միլիոն եվրո է տրամադրել

Հաղորդագրության համաձայն, ծրագիրն ուղղված կլինի էլեկտրոնային կառավարության համակարգի ընդլայնմանը’ հրապարակային տվյալների բազային քաղաքացիների մուտքի ապահովման նպատակով և ԵՄ հետ հարաբերությունների սերտացման գործընթացի շրջանակներում մաքսային օրենսդրության կատարելագործմանը:

ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլենի խոսքերով, Հայաստանին օգնություն տրամադրելու մասին որոշումը վկայում է Հայաստանին քաղաքական աջակցության տրամադրման Եվրամիության տված խոստումների կատարման պատրաստակամության մասին: