Նոյեմբեր 30, լրահոս

Իսրայելի Քնեսեթը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Միասնական Կովկասի հայեցակարգը կկարգավորի բոլոր առկա հակամարտությունները:

Հարավային Օսիայի կրթության նախկին նախարար, ընդդիմության առաջնորդ Ալլա Ջիոևան, ով ընտրական հանձնաժողովի տվյալներով հաղթանակ էր տարել նոյեմբերի 27–ին կայացած նախագահական ընտրություններում, իրեն հռչակել է երկրի նախագահ:

Մեծ Բրիտանիայում այսօր տեղի կունենա վերջին տասնամյակներում նախադեպը չունեցող ամենախոշոր գործադուլը: