Շենգենյան համաձայնագիրը պետք է վերանայել. Նիկոլա Սարկոզի

Ֆրանսիայի նախագահը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է վերջ դնել այն իրավիճակին, երբ «Եվրոպան բացում է իր շուկաները’ փոխադարձը չպահանջելով իր մրցակիցներից, թույլ է տալիս այնպիսի ապրանքների ներմուծումը, որոնք արտադրվում են կանոնները խախտմամբ»:

«Եվրոպան պետք է աստիճանաբար բանակցություններ սկսի իր առևտրային շահերի պաշտպանության վերաբերյալ», – հայտարարել է Սարկոզին:

Նշենք, որ Շենգենյան համաձայնագրին մասնակցում են ԵՄ 27 երկրներից 22-ը: Մեծ Բրիտանիան, Իրլանդիան և Կիպրոսը չեն մտնում Շենգենի մեջ, իսկ Ռումինիան և Բուլղարիան մտադիր են շուտով միանալ դրան: