Կյանքը տնակներում տառապանք է

-Թիմ, Դուք ղարաբաղյան հակամարտության հետևանքով Հայաստանում բնակվող փախստականների համար տներ գտնելու հինգ տարվա փորձառություն ունեք՝ 2000-2005 թթ.: Դուք ծանոթ եք այն իրավիճակներին, որոնք գործնականում մարդկանց հարկադրում են ինչ-որ պատճառներից ելնելով մնալ այս տներում: Ձեր փորձառությունից ելնելով՝ որո՞նք են նմանատիպ իրավիճակների պատճառները։

-Սա հարցերի բարդ շարք է, նկատի ունեմ՝ դուք հեշտությամբ կարող եք դրա պատճառը համարել երկրում տիրող տնտեսական վիճակը, երկրաշարժը, գործազրկությունը, աշխատանք գտնելու, եկամուտ ստանալու և նոր տուն կառուցելու դժվարությունը։ Սա իրավիճակն արագ արձանագրելու և լուծելու բացատրությունն է։ Կարծում եմ՝ ավելի կարևոր է իրավիճակի հոգեբանական կողմը։ Դուք չափազանց մեծ վերք եք ստացել։ Այժմ, ինչպես դուք նշեցիք, իմ նախկին փորձը կապված է հակամարտության հետևանքով Ադրբեջանից եկած փախստականների համար տների կառուցման հետ։

Մենք նկատել ենք, որ մարդիկ այդ ժամանակ ցանկանում էին հետ տալ ժամանակը, որպեսզի լքեն տնակները կամ այն վատ պայմանները, որում հայտնվել են, որովհետև շատ բարդ է նրանց համար հակամարտությունից 20 կամ երկրաշարժից 23 տարի անց ապրել այսպիսի վատ պայմաններում, բայց սա դեռ իրենց տունն է, սա այն է, ինչ նրանք գիտեն, սա այն տեղն է, որտեղ նրանք ունեն սոցիալական շփում, մոտ վայրում՝ ոչ կանոնավոր աշխատանք և այլն, այնպես որ՝ տեղափոխվել քաղաքի մյուս մասը այնքան էլ հեշտ բան չէ: Դա մշտական բնակություն է։

-Դուք կարո՞ղ եք օրինակ բերել, թե ինչ նկատի ունեք՝ ասելով ժամանակը հետ տալ, քան առաջ։

-Կրկին իմ փորձառությունից ելնելով՝ փախստականներն ասում են, որ ցանկանում են տուն գնալ։ Երբ նրանք ասում են, որ ցանկանում են տուն գնալ, նրանք չեն ցանկանում վերադառնալ Ադրբեջանի ֆիզիկական տարածքի իրենց տունը։ Նրանք ցանկանում են վերադառնալ նախքան հակամարտությունը Ադրբեջանում ունեցած իրենց կյանքին, ինչը հնարավոր չէ:

Ինչպես տեսնում եք, անգամ երբ մենք այդ փախստական ընտանիքի համար տուն կառուցենք նրա տնակի կողքը, որտեղ նա ապրում է, նրանցից շատերը կհրաժարվեն նոր տուն տեղափոխվել՝ կարծելով, որ դա կնշանակի համակերպվել իրենց ճակատագրի հետ։ Նրանք հետ չեն գնա: Նրանք շատ բարդ հոգեբանական ժամանակներ են վերապրել և չնայած ընդունել են, որ նյութապես արդեն գոյություն ունեցող տունն ավելի լավ է, բայց հրաժարվել են տեղափոխվել այնտեղ:

-Փաստորեն, Դուք ասում եք, որ կար ժամանակ, երբ տնակների կողքին կային պատրաստի տներ, բայց մարդիկ նախընտրում էին մնալ տնակո՞ւմ։

-Այո՛, դա բավական հաճախ էր պատահում, հատկապես տարեցների շրջանում, որոնք իրենց ողջ կյանքն ապրել են Բաքվում կամ Սումգայիթում, կամ էլ այլ վայրում և հետո եկել են Հայաստան։ Սա այն չէ, ինչ նրանք գիտեն։ Նրանք հավանաբար այնտեղ խոսել են ռուսերեն և ոչ հայերեն։ Այժմ մենք ինչպե՞ս զուգահեռներ անցկացնենք դրա և Հայաստանի հյուսիսում երկրաշարժից հետո ստեղծված իրադրության միջև։

Նրանք գոնե շփվում են իրար հետ, այնպես որ՝ նրանց վիճակն ավելի լավ է, քան փախստականներինը։ Նրանք միևնույն թաղամասում են, նույն քաղաքում, որտեղ ապրել են նախքան երկրաշարժը: Դուք թերևս կմտածեիք, թե նրանց համար հեշտ կլիներ մարդկային շփումների վրա հիմնված հասարակության պայմաններում, ինչպիսին Հայաստանն է, նոր աշխատանք գտնել այդ թաղամասում կամ նման մի բան:

Սակայն մինչ այժմ նրանց վերապրած հոգեբանական վերքը չի բուժվել, և 20 տարվա ընդհանուր ճակատագրից հետո շատ դժվար է… Տնակներում ապրող այս մարդիկ ընդհանուր ողբերգություն ունեն, ուստի անհատապես որևէ մեկի կամ ընտանիքի համար շատ դժվար է թողնել այդ հանրույթը և տեղափոխվել քաղաքի այլ մաս, ուրիշ թաղամաս, անգամ եթե դու նրան նոր տուն ես առաջարկում քաղաքի մեկ այլ վայրում։

-Անգամ գիտակցելով, որ նման պայմաններում ապրելու դեպքում առկա են առողջական ռիսկե՞ր։

-Տնակներում ապրելն իսկապես առողջության համար վտանգավոր է։ Այս տնակները պարզապես մետաղյա արկղեր են, ամռանը դրանք չափազանց տաքանում են, ձմռանը՝ սառչում։ Ամառվա ընթացքում այն նման է վառարանի, այդ իսկ պատճառով փախստականի կյանքի միջին տևողությունն ավելի կարճ է, քան նորմալ քաղաքացիներինը։ Շատ են մահացությունները երեխաների շրջանում։ Երիտասարդների ու մեծահասակների կյանքը տնակներում տառապանք է:

-Ինչը մեզ հանգեցնում է այն եզրին, որը Դուք հաճախ եք օգտագործում։ Ես կցանկանայի, որ Դուք բացատրեք, թե կոնկրետ այս դեպքում ի՞նչ է նշանակում անօգնական լինելը։

-Եթե դուք անցել եք այդ մղձավանջի միջով, դուք կորցրել եք ձեր տունը, ընտանիքի անդամներին, ձեր գլխներին փլված ձեր իսկ տները… փախստական լինելու դեպքում դու հարկադրված ես լքել երկիրդ։ Իսկ հետո, երբ վերադառնում ես, կառավարությունը և միջազգային կազմակերպությունները խոստումներ են տալիս, թե մտադիր են օգնել քեզ, տուն կառուցել քեզ համար, կյանքդ սպասվածից ավելի լավացնել, քանի որ իրավիճակը սեփական ուժերով շտկելու ուժ դուք թերևս չունենաք։ Ահա սա է, որ մենք տեսնում ենք փախստականներից շատերի մոտ։ Կարող եմ մեկ օրինակ բերել։

-Այո՛, խնդրեմ։

-Փախստականների հետ աշխատանքի իմ փորձի ընթացքում մենք շուրջ 100 տուն ենք կառուցել, որոնց մի մասը՝ Կոտայքի գյուղերից մեկում։ Դրանից երկու գյուղ ներքև գտնվող գորգագործական ֆաբրիկայի սեփականատերն այս գյուղի փախստական բոլոր կանանց ֆաբրիկայում աշխատանք էր առաջարկում, սակայն նրանք մերժեցին՝ ասելով, քանի որ դա շատ հեռու է, երկու գյուղ այն կողմ է։

Դուք կարող եք կարծել, որ նրանք փախստական են, տուն են ստացել, աշխատանքի կարիք ունեն և ուրախ կլինեն այդ աշխատանքն ունենալ։ Ո՛չ։ Գործարանի սեփականատերն առաջարկում էր ավտոբուս տրամադրել, որը նրանց գործարան կհասցներ և աշխատանքային օրվա վերջում հետ կբերեր գյուղ, սակայն նրանք կրկին մերժեցին՝ ասելով՝ եթե ուզում է, որ աշխատեն իր գործարանում, պետք է գործարան կառուցի իրենց գյուղում։

Սա անօգնականության իմ տեսած ամենածայրահեղ դեպքն է։ Նրանք չեն ցանկանում, որ իրենց օգնեն, ցանկանում են տառապել, նրանց ինքնությունը կառուցված է այս ողբերգության և այն ամենի վրա, ինչ պատահել է իրենց հետ։ Նրանք ծանր ժամանակներ են ապրում դրանից ինչ-ոչ կերպ ազատվելու համար։ 

Հարցազրույցը կարող եք դիտել (անգլերեն) Civilnet.tv-ում:

Մեկնաբանել