ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն անբավարար է. պաշտոնական Բաքու

Նրա խոսքով’ ադրբեջանական ժողովուրդը վաղուց է հասկացել, որ կուլիսների ետևում միջազգային հանրությունը սատարում է Հայաստանի բռնազավթիչ քաղաքականությունը:«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները պետք է իմանան, որ Ադրբեջանի ժողովրդի համբերությունն անսպառ չէ, համբերության բաժակն արդեն լցված է», – հայտարարել է Մեհտիևը’ նշելով, որ միջազգային հանրությունը երբեք չի ճանաչել խամաճիկային պետությունները, որոնք ստեղծվել են ագրեսիայի իման վրա: Ըստ պաշտոնյայի’ ԼՂ-ում առկա իրավիճակը սպառնալիք է հանդիսանում ապագա արդար հասարակությունների ստեղծման համար:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անվանելով Ադրբեջանի քաղաքացիներ’Մեհտիևն ասել է, որ Ադրբեջանը հայտնի է իր առաջադիմական դիրքորոշմամբ և ճանաչում է ազգային փոքրամասնությունների իրավունքները’ իրենց հատուկ բոլոր առանձնահատկություններով:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա «նրա բռնազավթիչ քաղաքականությունը դարձել է տարածաշրջանային նախագծերից իր իսկ սեփական մեկուսացման պատճառ և երկրի տնտեսությունը դրել է ծանր կացության մեջ»: