Եվրոպայի ներդրումային բանկի պատվիրակությունը կայցելեն Երևան

Եվրոպական ներդրումային բանկԴեկտեմբրի 12-14-ը Հայաստան է ժամանելու Եվրոպայի ներդրումային բանկի պատվիրակությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին այսօր Կառավարության նիստում նշեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա՝ Կառավարությունը պատվիրակության հետ քննարկելու է «Բավրա», «Բագրատաշեն» եւ «Գոգավան» սահմանակետերում բարեփոխումների իրականացման նպատակով ֆինանսավորում կատարելու հարցը: «Եվրոպայի ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ կքննարկենք վարկավորման խնդիրը, որպեսզի կատարենք աշխատանքները»,- ասաց վարչապետը:

Մեկնաբանել