«Ես այդ մարդկանց չեմ սպանել». Բաշար ալ-Ասադ

«Ես նախագահ եմ դարձել, որովհետև ժողովուրդն ինձ աջակցել է: Եվ ով էլ որ լիներ իմ փոխարեն’ չէր կարողանա մարդկանց սպանելու հրաման արձակել: Ես արել եմ ամեն ինչ իմ ժողովրդին պաշտպանելու համար, այնպես որ, ես ինձ մեղավոր չեմ զգում: Ցավում եմ այդքան կորուստների համար, բայց ես այդ մարդկանց չեմ սպանել», – ասել է Սիրիայի նախագահը:

Բաշար Ասադի այս հայտարարությանը հետևել է պաշտոնական Վաշինգտոնի արձագանքը: ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոուները այսպես է մեկնաբանել Ասադի հարցազրույցը. «Կամ նա կորցնում է իշխանությունը Սիրիայում, կամ նրան մանիպուլյացիաների են ենթարկում, կամ էլ նա լրիվ կտրվել է իրականությունից»: Տոուների խոսքով’ Ասադի հավաստիացումներն այն մասին, որ ինքը սպանելու հրաման չի տվել, վստահություն չեն ներշնչում:

«Ասադը կորցրել է ժողովրդի վստահությունը և պետք է հեռանա», – ասել է Մարկ Տոուները:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տվյալներով’ Սիրիայում հակակառավարական ելույթների ընթացքում սպանվել է շուրջ 4.000 մարդ: Դամասկոսը այսպես պատասխանել այս տվյալներին’ ՄԱԿ-ը արժանի չէ վստահության: