«Մարտի 1»-ի գործով զեկույց կհարպարակվի

Վաղինակ Ջանազյան: Լուսանկարը` Photolure«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը հայտարարել է, որ առաջիկա օրերին «Մարտի 1»-ի գործի ընթացքի զեկույց կհրապարակվի:Նրա խոսքով, գործի շրջանակներում հարցաքննվել են 2008թ.-ի մարտի 1-ին Ազատության հրապարակում, իսկ այնուհետեւ զանգվածային անկարգությունների վայրերում ոստիկանության գործողությունները համակարգած փոխոստիկանապետերը: ՀՀ նախագահի համապատասխան հրամանից հետո հարցաքնվել է ավելի քան 500 մարդ: Քննչական խմբի նոր ղեկավար Վաղինակ Ջանազյանն էլ տեղեկացրեց, որ երեք անձանց մահվան դեպքերի առնչությամբ ներկայումս կա չորս կասկածյալ ոստիկան, որոնցից ոչ մեկն իր մեղքը չի ճանաչել: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել զենքի հետ վարվելու կանոնները խախտելու առնչությամբ: