Ռուսաստանի իշխանական օղակները անիմաստ են համարում ընտրությունների արդյունքների վերանայումը

Ռուսաստանի Պետդումայի ընտրություններ

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ, եթե նույնիսկ ենթադրել, որ ընտրությունների ժամանակ խախտումների դեմ բողոքները կհաստատվեն դատարանում, միևնույն է’ ընտրությունների արդյունքի վրա դա որևէ ազդեցություն չի ունենա, հաղորդում է ռուսական BBC-ն:
«Եթե նույնիսկ մենք հաշվի առնենք բոլոր փաստերը, վերահաշվարկված ձայները կգերազանցեն ներկայիս արդյունքը ընդամենը 0,5%-ով», – France Presse գործակալությանը տված հարցազրույցում ասել է Պեսկովը:Ավելի վաղ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ խախտումների վերաբերյալ բոլոր բողոքները կքննվեն:

Իր հերթին, ՌԴ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը Euronews-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում ՌԴ ընտրական համակարգն անվանել էր «ամենաթափանցիկը աշխարհում»: Չուրովի խոսքով’ ինքը չի պատրաստվում հրաժարական տալ’ հակառակ բողոքի ակցիաների մասնկաիցների պահանջներին:

«Հրաժարականի համար չկան որևէ հիմքեր: Որքանով ես տեղեկացված եմ’ բազմահազարանոց ցույց է եղել միայն Մոսկվայում: Մեզ մոտ գործում է բացարձակ ազատությունն ու ժողովրդավարությունը, և ամենակարևոր հետևությունը, որ կարելի է անել այս ցույցերից’ Մոսկվայի ոստիկանությունն ավելի լավ է աշխտում, քան Նյու-Յորքինը: Իսկ ինչ վերաբերում է ընտրությունների ժամանակ տեղ գտած խախտումների մասին պնդումներին, ապա նախագահի հանձնարարությամբ’ մենք կքննենք յուրքանչյուր տեսանյութը և երկուշաբթի օրը արդեն կհրապարակենք մեր քննության արդյունքները», – ասել է Չուրովը:

Մեկնաբանել