ԵՄ նախատեսված է եվրոպական աշխարհամասի երկրների համար. Ն. Սարկոզի

«Դուք գիտեք’ իմ պայմանները չեն փոխվել: Եթե նույնիսկ այս ճգնաժամային իրավիճակում մենք դրանք մի կողմ դնենք, չեմ կարծում, որ դա կհեշտացնի Եվրոպայի խնդիրները», – ասել է նախագահը:Սարկոզին պարզաբանել է, որ հենց նոր ԵՄ ընդունել է Խորվաթիան, հեռանկարում է Սերբիայի անդամակցությունը, և առաջին հերթին պետք է միավորել եվրոպական ընտանիքը, իսկ հետո արդեն մտածել Եվրոպայից դուրս գտնվողների մասին:

Սարկոզին կրկին անգամ ընդգծել է, որ Թուրքիան եվրոպական երկիր չէ: «Եվրոպական Միությունն առաջին հերթին նախատեսված է եվրոպական աշխարհամասի համար: Որքանով ես տեղեկացված եմ’ մեծ տերություն և մեծ ազգ հանդիսացող մեր թուրք ընկերները հիմնականում բնակվում են Փոքր Ասիայում», – ասել է Սարկոզին և շարունակել. «Անկասկած, ես Թուրքիայի հետ ամեալավ հարաբերությունների կողմնակիցն եմ: Ըստ իս’ նա շատ կարևոր դեր է խաղում աշխարհում’ իրար կապելով Արևմուտքն ու Արևելքը: Արդյո՞ք երկու կողմերը կապող Թուրքիայի շահերից է բխում հարել այդ կողմերից մեկին: Ես կարծում եմ, որ այդ միացումը կթուլացնի նրա դերը», – եզրափակել է Ֆրանսիայի նախագահը: