Ռամիլ Սաֆարովին կարող է էքստրադիցիայի ենթարկեն

Գերագույն դատարանի նախագահը հավելել է նաև, որ այս հարցի լուծմանը խոչընդոտում է Հունգարիայի և Ադրբեջանիր միջև էքստրադիցիայի մասին պայմանագրի բացակայությունը:«Չեմ կարծում, որ սպայի էքստրադիցիայի գործում քաղաքական նպատակները կարող են ինչ-որ դեր խաղալ: Խնդիրը պետք է լուծվի բացառապես իրավական հարթության շրջանակներում: Եթե երկու երկրների միջև էքստրադիցիայի մասին պայմանգիր գործեր, ապա հարցը շատ ավելի հեշտ կլուծվեր: Ներկայումս, եթե երկու պետությունները, միջազգային նորմերի վրա հիմնվելով, համաձայնության գան, ապա հնարավոր է խնդրի դիտարկումը: Մենք ենք այս գործընթացի նախաձեռնողները և հույս ունենք, որ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն», – ասել է Ռամիզ Ռզաևը:

Հիշեցնենք, որ 2004 թ. փետրվարի 19-ի գիշերը ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում կազմակերպված եռամսյա վարժանքին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանը սպանվել էր Ադրբեջանի զինված ուժերի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։ Նա Մարգարյանին հասցրել էր կացնի 16 հարված ։ Հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտել է ցմահ ազատազրկման:

Մեկնաբանել