Նարեկ Հարթունյանին հնարավորություն է տրվել վճարել պետությանը պատճառված վնասը . ՊԵԿ

Նրանց նկատմամբ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը:

2011թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի որոշմամբ Նարեկ Հարթունյանը, Արթուր Գալստյանը և Անի Մնացականյանը ազատվել են կալանքից և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Վերջիններիս նկատմամբ ընտրված խափանման միջոցը’ կալանավորումը վերացնելով, նրանց հնարավորություն է տրվել վճարել պետությանը պատճառված վնասը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: