Անկարան ճնշում է գործադրում Փարիզի վրա հայկական հարցում

Մինչ այդ նախատեսվում են թուրքական պատվիրակության անդամների հանդիպումները ֆրանսիացի օրինաստեղծների և ոչ կառավարական խմբերի հետ :Վոլկան Բոզկիրը Hurriyet-ին տված հարցազրույցում Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը որակել է որպես քաղաքական մանևր’ գալիք նախագահական ընտրությունների ժամանակ հայկական սփյուռքից աջակցություն կորզելու նպատակով:

«Գուցե, մեզ չհաջողվի ետ պահել մեր ֆրանսիացի գործընկերներին այդ օրինագիծն ընդունելուց, սակայն մեր գլխավոր նպատակն է տեղեկացնել ֆրանսիական հասարակությանը այն վտանգի մասին, որը սպառնում է մեր հարաբերություններին օրինագծի ընդունման դեպքում», – ասել է Բոզկիրը: Վերջինս հավելել է նաև, որ ընդունման դեպքում նույնիսկ օրինագիծը ավտոմատ կերպով ուժի մեջ չի մտնելու, քանի որ անհրաժեշտ է Սենատի հավանությունը, իսկ Սենատը դադարեցնելու է իր աշխատանքը փետրվարի 22-ին’ ընտրություններից առաջ: Ըստ Բոզկիրի’օրինագիծը ուժի մեջ չի մտնի, եթե մինչև այդ ժամկետը ընդունման ուղղությամբ քայլեր չձեռնարկվեն:

Ֆրանսիայի խորհրդարանում դեկտեմբերի 22-ին կայանալիք Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի դիտարկմանը անդրադարձել է նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դավութօղլուն այսպես է մեկնաբանել օրինագծի ընդունման շուրջ վերջին զարգացումները. «Դա անել (Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնել) ցանկացողներն օժտված են «միջնադարյան» մտածելակերպով։ Ֆրանսիայում առկա այդ «միջնադարյան» մտածելակերպը Եվրոպայի «ամենամեծ սպառնալիքն է»։

Մեկնաբանել